Not Selected

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑՍ ՄԵԿԸ»

08/11/2022

Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավեր ստացավ «Ուրարտուի» սան, պաշտպան Արման Ղազարյանը։ 21-ամյա ֆուտբոլիստը ազգային ընտրանու հետ կնախապատրաստվի առաջիկա ընկերական հանդիպումներին Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների դեմ։ 

Հավաքական հրավիրվելուց հետո Ղազարյանը պատմել է առաջին զգացողությունների մասին․ 

«Հրավերիս մասին առաջինն ինձ հայտնեցին մեր ակումբի աշխատակիցները։ Անկեղծ ասած, շատ ուրախացա, միանգամից հայրիկիս ու եղբորս հետ կիսվեցի։ Շատ դրական ու լավ զգացողություններ ունեմ, քանի որ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ գլխավոր երազանքներից մեկն է եղել, որն իրականության է վերածվում։ Սա մեծ պատիվ է ինձ համար, քանի որ ներկայացնում ենք մեր ազգն ու հաղթանակով ուրախություն պարգևում ողջ հայ ժողովրդին։ Կփորձեմ արդարացնել մարզիչների սպասելիքներն ու աստիճանաբար ամրապնդվել թիմում»: