Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

08/11/2022

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք թիմի կազմում կնախապատրաստվեն առաջիկա ընկերական հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը, կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, հարձակվող Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև առաջին անգամ հրավեր է ստացել թիմի պաշտպան Արման Ղազարյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ ընկերական խաղերը՝ 

Նոյեմբերի 16| Կոսովո - Հայաստան|21։00

Նոյեմբերի 19| Ալբանիա - Հայաստան |20։30

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։