Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

02/02/2022

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 2-ին «Ուրարտու-2»-ը կանցկացնի ձմեռային նախապատրաստական շրջանի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով Հայաստանի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Սակայն այդ հանդիպումը չեղարկելու որոշում է կայացվել։ 

Ստուգողական խաղի կայացման հնարավոր ժամկետի մասին կհայտարարենք ավելի ուշ։