Not Selected

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ՇԻՐԱԿԻՆ»

19/05/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» և զիջեց 3-1 հաշվով։ Մեր թիմի միակ գոլը հեղինակեց Հայկ Ղևոնդյանը, իսկ հյուրերի հազմում աչքի ընկան Պետրոս Աֆաջանյանը, Արտեմ Գևորգյանն ու Օբինա Ավարան։

Արդեն իսկ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր վաստակած «Շիրակի» հետ վերջին անգամ մրցել էինք Գյումրիում։ Այդ խաղում ևս մրցակիցը հաղթանակի էր հասել (3-0): 

Մեր հարկի տակ կայացած խաղում հյուրերը փորձում էին արագ առավելություն ստանալ հենց մեկնարկում։ Բավական վտանգավոր հարվածներից հետո հաջողվում էր լավ գործել մեր դարպասապահ Հայկ Ղազարյանին։ Հանդիպման 16-րդ րոպեին «Շիրակը» կարողացավ հակագրոհ կազմակերպել ու ավարտել այն գոլով։ Աչքի ընկավ Պետրոս Աֆաջանյանը։ Կարճ ժամանակ անց մեր կիսապաշտպան Հայկ Ղևոնդյանը դաշտի միջին տարածությունից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ հավասարեցնելով հաշիվը։ Մինչ ընդմիջման գնալը, հյուրերը կարողացան կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ Սեփական տուգանային հրապարակում Էրիկ Փիլոյանը խախտեց խաղի կանոնները, իսկ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Արտեմ Գևորգյանը։ Թիմերն ընդմիջման գնացին «Շիրակի» առավելությամբ՝ 1-2։

Երկրորդ խաղակեսում մեր թիմի կազմում փոփոխություններ տեղի ունեցան։ Խաղադաշտ մտած Սամվել Հակոբյանը բազմաթիվ պահեր ուներ աչքի ընկնելու, սակայն ֆուտբոլիստի հարվածները շեղ էին ստացվում։ Վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում նաև «Շիրակը», որոնցից մեկի ժամանակ էլ գնդակը հայտնվեց մեր դարպասում։ Աչքի ընկավ փոխարինման մտած Օբինա Ավարան։ Այսպիսով, մրցաշրջանի վերջին տուրի խաղում զիջեցինք «Շիրակին» 1-3 հաշվով։ 

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանն «Ուրարտու-2»-ն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ 27 խաղում վաստակելով 29 միավոր։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ» 1-3

0-1 Պետրոս Աֆաջանյան (16'), 1-1 Հայկ Ղևոնդյան (22'), 1-2 Արտեմ Գևորգյան (33'), 1-3 Օբինա Ավարա (85')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Հայկ Ղազարյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 4․ Էրիկ Փիլոյան, 99․ Պետրոս Մանուկյան (13․ Էդգար Ղուլինյան 86'), 12․ Արա Ջոլաքյան, 33․ Վարդան Բաբախանյան, 17․ Տիգրան Այունց (3․ Գագիկ Գևորգյան 59'), 77․ Գրիգոր Հովհաննիսյան (7․ Սամվել Հակոբյան 46'), 16․ Հայկ Ղևոնդյան, 20․ Ռուբեն Եսայան (14․ Կորյուն Սեդրակյան 81'), 15․ Կարեն Դավթյան (8․ Գևորգ Գրիգորյան 81')։ 

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 7․ Սամվել Հակոբյան։

«ՇԻՐԱԿ»․ 55․ Լյովա Կարապետյան, 6․ Ռաֆիկ Միսակյան (18․ Սամվել Ղուկասյան 73'), 47․ Համլետ Մնացականյան, 30․ Լևոն Դարբինյան (22․ Սերգեյ Մանուկյան 79'), 10․ Արտեմ Գևորգյան (14․ Արման Քիշմիշյան 79'), 8․ Պետրոս Աֆաջանյան, 4․ Արտյոմ Միքայելյան (ա), 66․ Դավիթ Ղանդիլյան, 2․ Գևորգ Արաբյան (24․ Օբինա Ավարա 73'), 5․ Հակոբ Վարդանյան, 9․ Լյովա Մրյան (43․ Մհեր Թառլոյան 63')։

Պահեստայիններ՝ 1․ Սոկրատ Հովհաննիսյան, 20․ Վրեժ Թորոսյան, 18․ Սամվել Ղուկասյան, 14․ Արման Քիշմիշյան, 22․ Սերգեյ Մանուկյան, 88․ Լևոն Գևորգյան, 15․ Սերյոժա Ուռուշանյան, 17․ Առլեն Ծատուրյան, 24․ Օբինա Ավարա, 43․ Մհեր Թառլոյան։