Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ԱՅՍ ԽԱՂՈՒՄ»

22/05/2022

«Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին խոսել է Ռոբերտ Արզումանյանն ու պատասխանել նաև լրագրողների հարցերին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը շատ անհաջող դասավորվեց, մեկնարկային 15 րոպեներում արդեն 2-0 հաշվով պարտվում էինք, բայց որքան էլ հակասական լինի, մեր թիմն առաջին խաղակեսում ավելի լավ էր նայվում՝ չնայած որ գոլեր բաց թողեցինք հենց այս հատվածում, բայց երկրորդում էլ մրցակիցն ուներ պահեր, չկարողացավ օգտագործել դրանք։ Մեզ մոտ օգուտ տվեցին փոփոխությունները, հատկապես երիտասարդ ֆուտբոլիստները, և սկսեցինք մեծ ճնշում գործադրել, վերադարձանք խաղ նաև մրցակցի դարպասը գրավելուց հետո, որից հետո շատ արագ կարող էինք նաև հավասարեցնել հաշիվն ու չպարտվել»։

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽԱՂԻ ՈՒ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես գիտեք, մեզ մոտ շատ է նախևառաջ հայ ֆուտբոլիստների, երիտասարդների թիվը, նրանցից մեկն էլ Սամվել Հակոբյանն է, որը մեզ հետ է մարզվում, այսօր էլ խաղաց, գոլի հեղինակ դարձավ։ Իհարկե, նման որակներ ունեցող ֆուտբոլիստին վստահել ու խաղաժամանակ տալ պետք է»։  

ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԵԾ ԹՎԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վերջին խաղերում մեզ մոտ նրանք 7-8-ն են, բայց մեզ համար դա ինքնանպատակ չէ, մեր հայ ֆուտբոլիստներն առաջադիմում են, երիտասարդներն էլ խաղալով ու մրցակցության մեջ հայտնվելով պետք է առաջադիմեն։ Այսօր 9 հայ կար խաղադաշտում, բոլորի ցանկությունն է խաղադաշտում տեսնել 11 հայի, բայց պետք է լինի խելամիտ, խաղան ու հաղթեն մրցակցության մեջ։

Մենք շատ լավ հայ ֆուտբոլիստներ ունենք, պարզապես մեկ մրցաշրջանի համար պետք է ստաբիլություն, որի համար փորձ է պետք, իսկ փորձի համար՝ խաղալ։ Մեզ մոտ այս մրցաշրջանի ընթացքում շատ ֆուտբոլիստներ առաջին անգամ հանդես եկան Բարձրագույն խմբում, եվրոպական մրցաշարերում, կարծում եմ՝ տեսնում եք՝ ինչպես են նրանք առաջադիմում ու այժմ շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում։ Նրանք մեր թիմում լավագույն ֆուտբոլիստներից են»։