Not Selected

ՀԱՅԿ ՂԵՎՈՆԴՅԱՆ․ «ԿՓՈՐՁԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵԼ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ»

07/05/2022

«Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Հայկ Ղևոնդյանը կարողացավ գոլով աչքի ընկել «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում (5-1)։ Ֆուտբոլիստը խոսել է հաղթանակի ու մրցաշրջանի ավարտի մասին։

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Լավ խաղ ստացվեց, կարողացանք օգտագործել մրցակցի թույլ կողմերը, մարզչական շտաբը լավ էր տրամադրել մեզ՝ չնայած թիմի մոտ առկա հոգեբանական ծանր վիճակին, քանի որ երկար ժամանակ է՝ չէինք հաղթել։ Կարողացանք հավաքված հանդես գալ ու լավ արդյունք գրանցեցինք»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, երկար ժամանակ չէի խփել, բայց ավելի ուրախ եմ, որ թիմը կարողացավ հաղթել ու դուրս գալ այս վիճակից»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՈՒ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«2 հանդիպում է մնացել մինչ առաջնության ավարտը, թիմի մոտ հոգնածություն նկատվում է, բայց փորձում ենք մարզումներով ավելացնել ու հաղթանակով էլ ավարտել մրցաշրջանը»։