Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

07/05/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով, տանտերերի կազմում աչքի ընկան Ռադիկ Սարգսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գրիգոր Հովհաննիսյանը և Կարեն Դավթյանը, իսկ հյուրերից՝ Էդգար Կարապետյանը։ Մեկ անգամ էլ «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Նավոյանը ինքնագոլի հեղինակ դարձավ։ 

Հանդիպման առաջին րոպեներից «Ուրարտու-2»-ի խաղացողները տիրում էին գնդակին և անընդհատ դիրքային գրոհներ էին կազմակերպում՝ ստիպելով մրցակցին նահանջել սեփական տուգանայինի մատույցներ։ Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Ռուբեն Եսայանը գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն գնդակն անցավ դարպասի կողքով։ Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին, երբ Ռադիկ Սարգսյանի հարվածից հետո «Ալաշկերտ-2» թիմի դարպասապահ Էջմին Օհանյանը չկարողացավ որսալ գնդակն ու, չտիրելով իրավիճակին, այն բաց թողեց սեփական դարպասը։ Մեր ֆուտբոլիստների գործադրած ճնշումը ստիպեց մրցակցին կրկին սխալվել, Ռուբեն Եսայանի փոխանցումից հետո Հայկ Ղևոնդյանը ցանկանում էր գնդակը գլխի հարվածով ուղարկել մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ «Ալաշկերտ-2»-ի պաշտպանի գլխին, որն էլ գրավեց սեփական դարպասը։ Առաջին խաղակեսում գոլերն այսքանով չավարտվեցին, 38-րդ րոպեին կրկին տեսանք Եսայան-Սարգսյան-Ղևոնդյան եռյակի հերթական կոմբինացիան։ Այս անգամ Հայկ Ղևոնդյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Խաղակեսի վերջին վայրկյաններին հակագրոհի արդյունքում «Ալաշկերտ-2» թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց հետ բերել մեկ գնդակ։ Արդյունքում թիմերն ընդմիջման գնացին 3-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսը սկսվեց բավականին ինտենսիվ, երկու թիմերն էլ փորձում էին ավելացնել խփած գոլերի քանակը, սակայն գնդակին տիրելու առավելությունը  «Ուրարտու-2»-ի խաղացողներինն էր։ 69-րդ րոպեին Գրիգոր Հովհաննիսյանը խփեց իր թիմի չորրորդ գոլն այս խաղում և առաջինը՝ «Ուրարտու-2»-ի կազմում։ Մեր թիմի դարպասապահն այս խաղում նույնպես անմասն չմնաց արդյունավետ գործողություններից, սակայն սեյվի փոխարեն այս անգամ նա գոլային փոխանցում կատարեց, որն էլ եզրափակեց Կարեն Դավթյանը։
Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները գործնականում ոչ մի հնարավորություն չտվեցին մրցակիցներին գրոհ կազմակերպելու։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ մեր տղաները ևս մի քանի գոլային պահ ունեցան, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն մայիսի 14-ին՝ Սիսիանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվելով «Լեռնային Արցախին»։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 5-1

1-0 Ռադիկ Սարգսյան (23'), 2-0 Ռոբերտ Նավոյան (30'), 3-0 Հայկ Ղևոնդյան (38'),  3-1 Էդգար Կարապետյան (45+1), 4-1 Գրիգոր Հովհաննիսյան (69'), 5-1 Կարեն Դավթյան (77')։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Հայկ Ղազարյան, 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա) (3․ Գագիկ Գևորգյան 78'), 99․ Պետրոս Մանուկյան, 6․ Ռադիկ Սարգսյան (12․ Արա Ջոլաքյան 60'), 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան (13․ Էդգար Ղուլինյան 69'), 77․ Գրիգոր Հովհաննիսյան, 20․ Ռուբեն Եսայան (14․ Կորյուն Սեդրակյան 69'), 16․ Հայկ Ղևոնդյան, 21․ Հարություն Ստեփանյան (15․ Կարեն Դավթյան 46')։ 

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 15․ Կարեն Դավթյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 12․ Արա Ջոլաքյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2»․ 24. Էջմին Օհանյան, 4․ Նարեկ Պետրոսյան (44․ Ռաֆայել Սերոբյան 68'), 18․ Էդգար Կարապետյան, 6․ Ռոբերտ Նավոյան, 97․ Վահագն Հակոբյան (7․ Գևորգ Նիկոլյան 52'), 16․ Արսեն Միրզոյան, 22․ Աշոտ Բաղդասարյան (88․ Հայկ Ռեչելյան 78), 77․ Աշոտ Համբարյան (19․ Գևորգ Հովհաննիսյան 52'), 20․ Դավիթ Սահակյան (10․ Գրիգոր Նիկողոսյան 52'), 3․ Հայկ Սարգսյան, 5․ Էդմոն Մովսիսյան։

Պահեստայիններ՝  1․ Տիգրան Ոփանյան, 44․ Ռաֆայել Սերոբյան, 9․ Հովսեփ Հակոբյան, 2․ Հենրիկ Սարգսյան, 19․ Գևորգ Հովհաննիսյան, 10․ Գրիգոր Նիկողոսյան, 14․ Էրիկ Խաչատրյան, 11․ Հայկ Խորշիկյան, 17․ Նարեկ Գևորգյան, 42․ Հարություն Հարությունյան, 88․ Հայկ Ռեչելյան, 7․ Գևորգ Նիկոլյան։