Not Selected

ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՆ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ՈՉ-ՈՔԻՈՎ

07/07/2022

Սերբիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուի» ֆուտբոլիստներն անցկացրին իրենց երկրորդ ստուգողական հանդիպումը՝ մրցելով Չեռնոգորիայի մեկ այլ թիմի՝ «Մոռնար-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, մեր թիմի կազմում աչքի ընկան Նարեկ Գրիգորյանն ու Լեոն Սաբուան։

Հանդիպման առաջին 15 րոպեներին մեր թիմի ֆուտբոլիստներն ամբողջությամբ տիրում էին նախաձեռնությանը, սակայն խաղակեսի երկրորդ մասում մրցակիցը սկսեց ավելի շատ լինել գնդակով` անընդհատ նետվելով առաջ։ Առաջին խաղակեսում երկու թիմերի պաշտպանական գիծը մեծամասամբ անանցանելի էր։ Երկու գոլային պահ ունեցանք, որոնցից մեկի ժամանակ Դմիտրո Խլոբասի հարվածը իր վրա ընդունեց մրցակցի դարպասապահը, երկրորդ դեպքում ռուս հարձակվողը շեղ հարվածեց։ «Մոռնար-2»-ի ֆուտբոլիստները լուրջ վտանգ ներկայացնող գրոհներ չձեռնարկեցին, արդյունքում տեսանք խաղակես՝ առանց դարպասի գրավման։

Երկրորդ խաղակեսն այլ սցենարով ընթացավ, թիմերն ավելի ակտիվ սկսեցին գործել, ինչի արդյունքում հանդիպման 58-րդ րոպեին դիրքային գրոհի ժամանակ չեռնոգորական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո մեր թիմի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվեց։ Թիմերը սկսեցին ավելի բաց ֆուտբոլ խաղալ, մեր փոխարինումներն էլ իրենց արդյունքը տվեցին։ 66-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Նարեկ Գրիգորյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Սակայն 76-րդ րոպեին մրցակիցներին կրկին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել, հարվածային դիրքում հայտնված ֆուտբոլիստին հաջողվեց դիպուկ հարվածով գնդակն ուղարկել մեր դարպասը։

Պատասխան գոլը երկար սպասեցնել չտվեց։ Մեր թիմի նորեկ Լեոն Սաբուան վարպետորեն հաղթահարեց մրցակցի արգելքն ու գնդակն ուղարկեց արդեն դատարկ դարպասը՝ խփելով «Ուրարտուի» կազմում իր առաջին գոլը, այս խաղում՝ վերջինը։ «Ուրարտու» - «Մոռնար-2» խաղում նոր գոլեր չգրանցվեցին՝ 2-2։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հուլիսի 10-ին՝ հանդիպելով Չեռնոգորիայի «Մոռնար» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի հետ։ Հանդիպման ժամի և վայրի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՄՈՌՆԱՐ-2» 2-2

1-1 Նարեկ Գրիգորյան (66’), 2-2 Լեոն Սաբուա (82’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 4. Արսեն Բեգլարյան (ա), 36. Խարիտոն Այվազյան (2. Նանա Անտվի 60'), 77. Էրիկ Սիմոնյան (34. Էրիկ Փիլոյան 60'), 6. Արման Ղազարյան (67. Վադիմ Պարամոնով 60'), 25. Էդգար Գրիգորյան (88. Ժիրայր Մարգարյան 60'), 9. Նարեկ Աղասարյան (8. Ուգոչուկվու Իվու 60'), 12. Փորձարկվող ֆուտբոլիստ (90. Օլեգ Պոլյակով 60'), 29. Համլետ Սարգսյան (19. Սերգեյ Մկրտչյան 60'), 10. Կարեն Մելքոնյան (21. Նարեկ Գրիգորյան 60'), 20. Գոռ Լուլուկյան (17. Տիգրան Այունց 25' (99. Լեոն Սաբուա 60'), 13. Դմիտրո Խլոբաս (15. Մաքսիմ Մայրովիչ 60').

Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 96. Անատոլի Այվազով, 2. Նանա Անտվի, 34. Էրիկ Փիլոյան, 67. Վադիմ Պարամոնով, 88. Ժիրայր Մարգարյան, 99. Լեոն Սաբուա, 8. Ուգոչուկվու Իվա, 90. Օլեգ Պոլգեյ. Մկրտչյան, 21. Նարեկ Գրիգորյան, 17. Տիգրան Այունց, 15. Մաքսիմ Մայրովիչ։