Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՐԿՈՍ ԺՈՒՆԻՈՐ

11/08/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։

Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։

Ողջունում ենք Մարկոսին մեր թիմում և մաղթում հաջող ելույթներ ու հաղթանակներ: Հավելենք, որ «Ուրարտուի» կազմում նա հանդես կգա 33 համարի խաղաշապիկով։