Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ՄԵՆՔ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ԿՈՐՑՐԻՆՔ»

10/09/2022

«Ալաշկերտի» հետ խաղում գրանցած ոչ-ոքիի (1-1) մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ու պատասխանել նաև լրագրողների հարցերին․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցավոք սրտի, ըստ իս մենք կորցրինք 2 միավոր՝ ոչ խաղով, որովհետև երկու խաղակեսերում վերահսկում էինք խաղի ընթացքը, բավական շատ գրոհներ էինք ստեղծում, հարվածներ կատարում դարպասին։Չանչարևիչը լավ հանդիպում անցկացրեց, մի քանի անգամ փրկեց, մեզ համար ինչ-որ տեղ ցավալի ոչ-ոքի է»։

ԴԱՎԻԹ ԽՈՒՐՑԻՁԵԻ ՈՒ ԳՐՈՀՆԵՐՈՒՄ ԵԶՐԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Խուրցիձեի մասին դուք երևի ավելի շատ կպատմեք, որովհետև նա առաջնությունում նոր խաղացող չէ, դուք էլ, մենք էլ նրան լավ ենք ճանաչում։ Իսկ այն մասին, թե ինչը չհերիքեց մեզ, չհերիքեց վերջնամասում՝ եզրափակիչ հատվածներում որոշումների կայացման մեջ սառնասրտությունը, այսինքն, շատ էին հարվածները, կրկնվող գրոհները, որտեղ պետք էր խաղալ ավելի հստակ»։

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այո, մենք կրկնեցինք նախորդ խաղի մեկնարկային կազմը, բայց բացարձակապես ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դուրս գալ ու մեզ մոտ Խուրցիձեի՝ խաղադաշտում հայտնվելով մրցակցությունն աճում է»։

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ՝ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես շատ գոհ եմ Նարեկ Աղասարյանից, ես նրա հետ մշտապես շփվում եմ ու կարծում եմ, որ նա մեկնարկային կազմի խաղացող է, բայց կրկնում եմ, մրցակցությունը մեծ է, ու յուրաքանչյուր խաղում, երբ նա դուրս է գալիս, ցույց է տալիս իր մակարդակն ու սա շատ լավ է թիմի համար»։