Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

28/09/2022

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ավարտեց հանդիպումները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ 

Մեր պատանեկան ընտրանին Եվրոպայի Մ-19 առաջնության 12-րդ խմբում 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում մերոնք զիջեցին Գերմանիայի իրենց հասակակիցներին 5-0 հաշվով, երկրորդ խաղում 2-0 հաշից գրանցվեց՝ Սլովակիայի պատանիների օգտին, իսկ վերջին խաղում մերոնք ոչ-ոքի կորզեցին Բելառուսի Մ-19 տարեկանների հավաքականի հետ խաղում։ Միակ գոլը մեր թիմից հեղինակեց Վարդան Թովմասյանը։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Համլետ Սարգսյանն ու Կարեն Դավթյանը մասնակցեցին բոլոր հանդիպումներին, իսկ Գևորգ Գրիգորյանը հայտավորված էր խաղերին, սակայն դաշտ դուրս չեկավ։ 

Այսպիսով, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 3 խաղերից հետո 1 միավորով զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը։