Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ»

30/09/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Արարատի» հետ խաղի մասին (0-2) խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ինչպես նաև պատասխանել լրագրողների հարցերին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար խաղ ստացվեց, երբ թիմը լավ է պաշտպանվում, ինչպես դա այսօր արեց «Արարատը», դժվար է գոլ խփել, չնայած պահեր ունեինք ամբողջ խաղի ընթացքում, բայց իրացնել կարողացանք միայն 90-րդ րոպեին։ Շնորհակալ եմ տղաներին համբերության ու հավատի համար»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ՝ ԹԻՄԻ ԽԱՂԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ միջազգային դադարը ոչ մի կերպ չի ազդել նրա վրա, որ մենք չէինք կարողանում իրացնել մեր պահերը։ Եթե դրանք չստեղծեինք, այդ ժամանակ կարող էինք խոսել այն մասին, որ մենք գնդակը չենք հասցնում տուգանային հրապարակ, մենք հնարավորություններ չենք ստեղծում հարվածներ կատարելու համար, այլ պարզապես գնդակը չէր հայտնվում դարպասում, լավ էր խաղում նաև մրցակցի դարպասապահը»։

ԽԱՂԱԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԽԼՅՈԲԱՍԻՆ ՈՒ ՍԱԲՈՒԱՅԻՆ ՄՈՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Որևէ հատուկ արտահայտություններ փնտրել պետք չէ, մոտիվացիան ֆուտբոլիստների ներսում է, ու դա շատ լավ է, որ նրանք մտնում են խաղադաշտ ու որոշում կայացնում»։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, նայել ենք այդ խաղերը, երկրպագել ենք, բայց խաղի գնահահատականը ճիշտ կլինի որ տա մարզչական շտաբը»։