Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԹԱՆԳԱՐԱՆԸ 1 ՏԱՐԵԿԱՆ Է․ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ

23/10/2023

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության ամենավառ դրվագները մեկտեղվեցին մեկ վայրում։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 23-ին հանդիսավոր կերպով բացվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը։

Այն արդեն դարձել է մեր ակումբի այցեքարտը։ 1 տարում թանգարան կատարված այցելությունների թիվը գերազանցել է 100-ը, որոնց թվում ոչ միայն ակումբի հետ սերտորեն կապված անձինք են, այլ նաև մեր ակումբի հետ համագործակցող դպրոցներ, ֆուտբոլային ակումբներ ու կազմակերպություններ արտերկրից:

Բացման մեկամյակի կապակցությամբ թանգարանն այսօր էլ իր դռներն էր բացել այցելուների առջև։ Հարակից դպրոցների աշակերտները, մեր ակադեմիայի սաները ծանոթացան վերջին տարվա նվաճումներին, հնարավորություն ունեցան տեսնելու ու վերհիշելու այս տարի մեր թիմի գրանցած ոսկե դուբլի շնորհիվ թանգարանում այս պահին տեղադրված չեմպիոնական գավաթն ու Հայաստանի գավաթը։

Ներկայացնում ենք լուսանկարներ միջոցառումից․ 

Default Image