Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՈՒԿԱԻՆԱՅԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

26/10/2023

Հոկտեմբերի 24-ին Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը: Առաջին տուրում մեր ընտրանու մրցակիցն Ուկրաինայի հավաքականն էր, որին պարտվեցինք 0-6 հաշվով:

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի կազմում տեղ էր գտել «Ուրարտու-աղջիկների» 5 ֆուտբոլիստուհի․ Շողիկ Սարդարյանը, Միլենա Սայադյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լուսինե Կոստանյանն ու Էմմի Սարգսյանը խաղադաշտում էին մեկնարկային րոպեներից ու մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Վերջինս կատարում էր նաև թիմի ավագի պարտականությունները:

Հաջորդիվ մեր ընտրանին մրցելու է նաև Հյուսային Մակեդոնիայի և Լյուքսեմբուրգի Մ-19 տարեկանների ընտրաների հետ: