Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՑԱՎԱԼԻ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՄԱՆ ԿԵՐՊՈՎ»

30/10/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Շիրակի» հետ խաղի մասին

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, ցավալի է բաց թողնել հաղթանակը նման կերպով: Մենք փոփոխություններ կատարեցինք ընդմիջմանը, որովհետև մեզ գոլ էր պետք, բայց այնպես ստացվեց, որ մեզ մոտ մարմնով փոքր խաղացողները գերակշռեցին խաղադաշտում ու վերջին վայրկյանին գոլ ընդունեցինք անկյունայինից»:

ՀԱԿԱԳՐՈՀԻՑ ՀԱՃԱԽ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այս խաղում մենք չունեինք իրավիճակներ, երբ մրցակիցը հասնում էր մեր դարպասին արագ գրոհի շնորհիվ: Մենք հաշվի էինք առնում Կոդիայի արագությունը, բայց նրա հեռահար հարվածը մեր այսօրվա խնդիրն էր»:

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք չենք կարողանում իրացնել մեր գոլային պահերը: Ավելի կոնկրետ բան չկա, ընդհանուր  պատճառ չկա: Պահերը գոլով չենք կարողանում ավարտել, ավելի շուտ եթե խփեինք այս խաղում մեր գոլերը, միանշանակ կհաղթեինք թե՛ այսօր, թե՛ Սուպեգավաթի խաղում»:

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԻ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տարախչյանը վատ չմտավ, անցումներ էր անում, պասեր, անցումներ, դրիբլինգի հաշվին առաջ էր տանում: Սպասում ենք ավելի լավ խաղ ու ավելի սուր դրություններ, քանի որ նա ունի այդ հնարավորությունները: Մի քանի անգամ նա եզրից դուրս եկավ: Երևում է, որ նա ցանկանում է սուր խաղալ, բայց պետք է եզրափակիչ հարվածի վրա լավ աշխատի, նա ունի լավ հարված, բայց դեռ աշխատելու տեղ ունի»:

ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՈՒ ԹԻՄԻ ԱՅԺՄԱՆ ԽԱՂԱՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

«Եթե մենք հիմա միավորներ ենք կորցնում «Շիրակի» հետ խաղերում, ուրմեն մեր մակարդակը նույնքան բարձր չէ: Չեմ կարծում, որ նախորդ և այս մրցաշրջաններում ստեղծած գոլային պահերի քանակը շատ տարբեր է, բայց տարբեր հատվածներում մենք ավելի վատ ենք սկսել խաղալ»:

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արման Ղազարյանը երկար ժանանակ բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով, ընդհանուր խմբին նոր է միացել: Գուցե գրոհի նախնական հատվածում նա մեզ օգնի, բայց այսօր մենք գրոհի այդ փուլում խնդիր չունեինք, իսկ եզրափակիչ հատվածում  նա մեզ չի կարողանա օգնել»: