Not Selected

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ՊԱՐՏՎԵԻՆՔ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

31/10/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը Կապանում մրցեց «Գանձասարի» հետ և զիջեց 5-0 հաշվով: Տանտերերից պոկերի հեղինակ դարձավ Սալեհ Ահմեդ Սալեմը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խալիա Էլնոուբըն:

Հանդիպման առաջին խաղակեսում մրցակիցը կարողացավ արագ առավելություն գրանցել իր օգտին: Մեր պաշտպանների թույլ տված սխալի արդյունքում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Խալիա Էլնոուբըն: 26-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո վերահսկողությունից դուրս մնացած Սալեհ Ահմեդ Սալեմը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում մեր տղաներն ակտիվացան՝ փորձելով մինչ ընդմիջում հետ բերել մեկ գնդակ, սակայն խաղակեսն ավարտվեց տանտերերի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում «Գանձասարի» ֆուտբոլիստները նույն ակտիվությամբ էին գործում և 51-րդ րոպեին հերթական գրոհի արդյունքում Ահմեդ Սալեմը գլխի հարվածով գրավեց մեր դարպասն ու դուբլ ձևակերպեց: 62-րդ րոպեին էլ վերջինս հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մեն-մենակ դուրս գալով մեր դարպասապահ Արսեն Ղամբարյանի դիմաց՝ 4-0: 75-րդ րոպեին մեր տղաները շատ վտանգավոր պահ ստեղծեցին, ինչից հետո մրցակցի խաղացողները գնդակը հազիվ դուրս բերեցին սեփական տուգանայինի մատույցներից: «Ուրարտու-2»-ը փորձում էր հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցին, քանի որ ճեղքել նրա պաշտպանությունն այդքան էլ հեշտ չէր, բայց հարվածները կամ շեղ էին ստացվում, կամ դրանք չեզոքացնում էին տանտերեը: Ի վերջո խաղի հերոսը կարողացավ ևս մեկ գոլ գրանցել իր օգտին՝ դառնալով պոկերի հեղինակ: 

Հավելենք, որ հաջորդ խաղն «Ուրարտու-2»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 4-ին հյուրընկալելով «Օնորին»: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: 

«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 5-0

«ԳԱՆՁԱՍԱՐ». 22. Տիգրան Ոփանյան, 14. Խալիա Էլնոուբը, 7. Օրբելի Համբարձումյան (ա), 4. Վահե Մուրադյան, 8. Դավիթ Մայիլյան, 21. Արման Ասիլյան, 9. Ալեն Տատինցյան, 24. Սուրիկ Զաքարյան, 15. Միլան Կոստիչ, 18. Սալեհ Ահմեդ Սալեմ, 3. Օֆոեկե Էմմանուել:

Պահեստայիններ՝ 12. Նարեկ Ղազարյան, 5. Ռուբեն Խաչատրյան, 16. Ժորա Սավադյան, 19. Վաչե Ավագիմյան, 23. Ջուլիուս Օբիննա, 26. Ուսման Ֆայե, 13. Վահան Ասատրյան, 17. Ալեն Ստեփանյան, 11. Տիգրան Մուրադյան, 2. Տակաֆումի Սավադա, 25. Վասիլ Արշակյան, 20. Յանեկ Հովհաննիսյան: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Արսեն Ղամբարյան, 80. Պետրոս Մանուկյան, 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան (ա), 19. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան, 27. Գառնիկ Մինասյան, 21. Լևոն Բաշոյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 96. Գագիկ Պետրոսյան: 

Պահեստայիններ՝  91. Հայկ Ղազարյան, 14. Արամ Հունանյան, 66. Ալիկ Մկրտչյան, 37. Ալիկ Գասպարյան, 34. Արթուր Թալասյան, 40. Խաչատուր Կիրակոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 47. Դավիթ Հարությունյան: