Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

08/10/2023

Հոկտեմբերի 8-ից 17-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանին, ինչպես նաև ԲԿՄԱ-ում վարձակալական հիմունքներով հանդես եկող Էրիկ Սիմոնյանին և Համլետ Սարգսյանին։

Հավելենք, որ մեր ընտրանին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի շրջանակներում կանցկացնի երկու հանդիպում՝ նախ հոկտեմբերի 13-ին Բուխարեստում մրցելով Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ, այնուհետև հոկտեմբերի 17-ին Երևանում ընդունելով Շվեյցարիայի Մ-21 հավաքականին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։