Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է, ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

11/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Փյունիկից» կրած պարտության, առաջատարների միջև պայքարի ու այլ թեմաների մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Հանդիպումը վատ չսկսեցինք, նույնիսկ կարողացանք առաջին վայրկյաններին 11-մետրանոց վաստակել ու իրացնել այն։ Հետո էլ ամեն ինչ մեր հսկողության տակ էր, կարող էինք նաև մեծացնել առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0, 3-0։

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք ֆուտբոլում կանոններ են փոխվել ու արդեն կարելի է տուգանային հրապարակում խախտել կանոնները դարպասապահի նկատմամբ։ Այդպես մենք բաց թողեցինք առաջին գոլը, սեփական կիսադաշտում ցածր նստեցինք, և առաջին կեսի վերջնամասում ինքնագոլ գրանցեցինք»:

ՋԻԿԻԱՅԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՈՒ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետք է հասկանալ՝ ինչպես է հարձակման գծի ֆուտբոլիստը հարված ստանում ոտքին մրցակցի տուգանային հրապարակում ու չի կարողանում շարունակել խաղը։ Իհարկե, հետազոտություն է լինելու, ու որոշենք՝ բուժում է ստանալու, թե ավելի շուտ կապաքինվի»։

ԱՌԱՋԱՏԱՐ ԹԻՄԵՐԻ ՄԻՋև ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջնությունն առջևում է, այո, «Փյունիկը» կրճատեց միավորների տարբերությունն ու մոտեցավ այդ պայքարին, բայց դեռ ոչինչ ակնհայտ չէ թիմերի միջև պայքարը»։