Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՊԱՀԵՐ ՉՈՒՆԵՑԱՆՔ»

16/04/2023
«Արարատի» հետ խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․
 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեզ չհաջողվեց նման խորը պաշպանություն իրականացնող թիմի դեմ որևէ բան անել։ Չնայած որ պահեր ունեինք, երկրորդ խաղակեսում էլ անկյունայինից պահ ունեցանք, բայց մեր հարձակողական գործողություններում սրության պակաս կար, ինչի արդյունքում էլ 0-0 ավարտվեց խաղը»։

ԳՐՈՀՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ հենց վերջին փոխանցումը չէր հերիքում, հարձակվողը, որը կկարողանար եզրափակել եզրից կատարված փոխանցումները, ուստի աշխատում էինք փոխանցումները կատարել ցածրից, դրանք երբ անցնում էին, չէինք հասցնում, որովհետև մրցակցի 6 ֆուտբոլիստ էր հսկում։ Այո, տիրում էինք գնդակին, բայց թիկունքում բացվել բացվել չէինք կարողանում ու վերջին սուր փոխանցումը։ Իմ կարծիքով՝ բավականաչափ պահեր չստեղծեցինք»։

ԻՐ ԵՎ ԹԻՄԻ ՄՈՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ուրարտուն» երիտասարդ թիմ է, այս խաղերով նա փորձ է ձեռք բերում, թիմն անկախ ամեն ինչից շարժվում է առաջ։ Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բայց սա ֆուտբոլ է, բայց միշտ չէ, որ դա ստացվում է։ Բայց թիմը հիանալի մարտական ոգի ունի, կարծում եմ՝ հաջորդ խաղին, որը կլինի «Արարատ-Արմենիայի» հետ, լավ մարզավիճակում կլինենք ու պատրաստ կմոտենանք խաղին»։