Not Selected

ԻՎԱՆ ԶՈՏԿՈ․ «ԴԵՌ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇԱՏ ԽԱՂԵՐ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ»

26/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Շիրակի» հետ խաղից առաջ զրուցել ենք մեր թիմի ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՈՒ ԹԻՄԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք ամեն խաղին որպես եզրափակչի ենք պատրաստվում, առաջին տեղով ենք գնում, բոլորն են ուզում չեմպիոնություն գրանցել, այս պահին դա միանգամայն հնարավոր է»։

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Կարևոր խաղ է, կտեսնենք՝ ինչպես է «Շիրակը» խաղում հիմա, ինքներս մեզ համար պահեր կառանձնացնենք եզրափակչի համար, բայց եզրափակչի մասին մտածելը դեռ վաղ է, քանի որ առաջնությունում բավականին շատ խաղեր ունենք, որոնցում դեռևս պետք է հաղթենք ու միավորներ վաստակենք»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, ֆիզիկապես նույնպես, մի փոքր բաց թողեցի հավաքի ընթացքում վնասվածքի պատճառով, առաջին խաղերին լիարժեք պատրաստ չէի, բայց հիմա մարզավիճակ եմ հավաքել, կարծում եմ՝ լավ վիճակում եմ ու հարյուր տոկոսով պատրաստ եմ»: