Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՇԻՐԱԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

27/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Շիրակի» հետ։ Մեր տղաները հաղթանակ տոնեցին 3-1 հաշվով։ «Ուրարտուից» մեկական գոլով աչքի ընկան Դմիտրո Խլյոբասը, Էրիկ Փիլոյանն ու Կարեն Մելքոնյանը, իսկ մրցակցի միակ գոլը 11-մետրանոցից հեղինակեց Վայյի Սիսսեն։

Խաղից առաջ մեր մարզադաշտում հյուրընկալել էինք Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Իզաբելլա Յայլյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Տաթև Հակոբյանին, Անդրանիկ Կարապետյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սամվել Գասպարյանին, Գարիկ Կարապետյանին ու Պետրոս Պետրոսյանին, խորհրդանշական առաջին հարվածն էլ կատարեց Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը։

Սա «Շիրակի» հետ այս մրցաշրջանի վերջին հանդիպումն էր և 4-րդ հաղթանակը՝ անցկացրած 4 խաղերում։ 

Դմիտրի Գունկոն այս խաղում առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում էր ընդգրկել Արաս Օզբիլիզին, որոշակի դադարից հետո մեկնարկային կազմում էին հայտնվել նաև Էրիկ Փիլոյանն ու Դմիտրո Խլյոբասը։ Մեր տղաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը, հանդիպման 18-րդ րոպեին Նանա Անտվիի փոխանցումից հետո Դմիտրո Խլյոբասը ուժգին հարվածով գրավեց «Շիրակի» դարպասն ու բացեց խաղի հաշիվը։ Սա ուկրաինացի ֆուտբոլիստի 8-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առաջին խաղակեսում, կարելի է ասել, հյուրերը ոչ մի իրական պահ չստեղծեցին։ Ընդմիջման թիմերը գնացին մեր տղաների նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» ավելի քիչ պահեր էր ստեղծում, սակայն վտանգի առումով դրանք բավական լուրջ էին։ Հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություններ ստեղծվում էին կրկին եզրից՝ Նանա Անտվիի փոխացնումների շնորհիվ, սակայն եզրափակիչ հարվածը իրենց վրա էին ընդունում մրցակցի պաշտպանները։ Հանդիպման 78-րդ րոպեին լավ դիրքում հայտված Էրիկ Փիլոյանը, գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Շատ չանցած վերջինիս գործողություններում մրցավարը խախտում տեսավ ու 11-մետրանոց նշանակեց Մելիխովի դարպասին։ Այն հաջողությամբ իրացրեց Վայյի Սիսսեն՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն 2 րոպե անց փոխարինման մտած Կարեն Մելքոնյանը կարողացավ մեծացնել գոլերի տարբերությունը՝ 3-1։ Հանդիպմանն ավելացված ժամանակում էլ Ժիրայր Մարգարյանը նկատեց, որ դարպասապահն առաջ է եկել իր դիրքից ու խաղադաշտի կենտրոնից ուժեղ հարվածով կարող էր գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ, բայց Եգորի Աչինովը մատների ծայրերով դուրս բերեց գնդակը։

Այսպիսով, մեր տղաները հերթական 3 միավորը վաստակեցին ու շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ խաղը Գունկոյի թիմը կանցկացնի մայիսի 2-ին՝ հյուրընկալվելով «Վանին»։ Խաղը կմեկնարկի 16։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ» 3-1

1-0 Դմիտրո Խլոբաս (18'), 2-0 Էրիկ Փիլոյան (78'), 2-1 Վայյի Սիսսե (88'), 3-1 Կարեն Մելքոնյան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 34․ Էրիկ Փիլոյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 35․ Ռաֆայել Կարիոկա (10․ Կարեն Մելքոնյան 69'), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան (25․ Դրաման Սալու 64'), 23․ Արաս Օզբիլիզ (33․ Մարկոս Ժունիոր 46'), 21․ Նարեկ Գրիգորյան (90․ Օլեգ Պոլյակով 46'), 13․ Դմիտրո Խլյոբաս (6․ Արման Ղազարյան 80')։ 

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Դրաման Սալու, 27․ Դավիթ Խուրցիձե, 33․ Մարկոս Ժունիոր, 90․ Օլեգ Պոլյակով, 10․ Կարեն Մելքոնյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա։

«ՇԻՐԱԿ»․ 1․ Եգորի Աչինով, 7․ Սերյոժա Ուռուշանյան (21․ Դոնալդ Կոդիա 46'), 9․ Լյովա Մրյան (43․ Սուրեն Ծառուկյան 83'), 8․ Էրիկ Վարդանյան (6․ Ռաֆիկ Միսակյան 46'), 2․ Ռոբերտ Հակոբյան, 26․ Ալեկսա Վիդիչ, 29․ Մարկո Պրլյևիչ, 4․ Արտյոմ Միքայելյան (ա) (5․ Արսեն Սադոյան 46'), 14․ Ալազան Դումբիա, 19․ Մաջիկո Տրաորե (30․ Լևոն Դարբինյան 69'), 23․ Վայյի Սիսսե: 

Պահեստայիններ՝  96․ Սոկրատ Հովհաննիսյան, 55․ Լյովա Կարապետյան, 6․ Ռաֆիկ Միսակյան, 5․ Արսեն Սադոյան, 21․ Դոնալդ Կոդիա, 30․ Լևոն Դարբինյան, 99․ Ռոբերտ Դարբինյան, 22․ Սերգեյ Մանուկյան, 59․ Հովհաննես Գևորգյան, 17․ Մհեր Թառլոյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 43․ Սուրեն Ծառուկյան։