Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ

06/04/2023

Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Գանձասարի» հետ։ Եզրափակչի ուղեգիրը մեր տղաները վաստակեցին վստահ հաղթանակով՝ 4-0 հաշվով։ Թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժիրայր Մարգարյանն ու Թեմուր Ջիկիան։ 

Մեր կազմում ամենաակնհայտ փոփոխությունը Ալեքսանդր Մելիխովի՝ մեկնարկային կազմում տեղ գտնելը։ Դարպասապահը այս տարի առաջին անգամ խաղաժամանակ ստացավ, քանի որ վնասվածք էր ստացել դեռ նախորդ տարվա վերջին։ Բացի այդ, սա Մելիխովի առաջին խաղն էր Հայաստանի գավաթի խաղարկությունում։

Խաղի մեկնարկային րոպեներից նկատելի էին «Գանձասարի» պաշտպանողական գործողությունները, թիմն իր գրոհները կառուցում էր հիմնականում մեր անհաջող գրոհներից հետո։ Առաջին վտանգավոր դրվագը ստեղծվեց հանդիպման սկզբում։ Եզրային փոխանցումից հետո հարցածեց Մարկոս Ժունիորը, բայց գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Մի քնաի րոպե անց, նույն դրվագով աչքի ընկան հյուրերը՝ ստանդարտի խաղարկման արդյունքում «Գանձասարի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Մեր տղաները կարողացան առաջին խաղակեսում 11-մետրանոց վաստակել, սակայն Մաքսիմ Մայրովիչի հարվածը կարողացավ որսալ դարպասապահ Նարեկ Հովհաննիսյանը։ Չիրացված 11-մետրանոցից հետո հաշիվը բացելու մեկ այլ հնարավորություն ունեցանք. բազմաքայլ կոմբինացիայից հետո Օլեգ Պոլյակովի հարվածը մի փոքր բարձր ընթացավ։ Այսպես, թիմերն ընդմիջման գնացին առանց խփած գոլերի։

Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» այլ խաղ ցուցադրեց։ Թիմը սկսեց ավելի հավաքված ֆուտբոլ խաղալ։ 66-րդ րոպեին մեր տղաները վտանգավոր գոտում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, երբ մրցակիցը կանոնները խախտեց փոխարինման մտած Թեմուր Ջիկիայի նկատմամբ։ Ժիրայր Մարգարյանը վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասի իննյակն ու բացեց հաշիվը։ Շատ չանցած՝ 70-րդ րոպեին, նույն Ջիկիան ինքը նպաստավոր դիրքից 2-րդ գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը։ Այս գոլից հետո փոխարինման մտավ ու մեր թիմի կազմում իր նորամուտը նշեց Արաս Օզբիլիզը։ Բայց սա ուղղակի նորամուտ չէր․ Արասը դուբլի հեղինակ դարձավ։ Նախ, նա անվրեպ իրացրեց նշանակված երկրորդ 11-մետրանոցը, այնուհետև մեր հերթական գրոհի արդյունքում դարպասապահի առաջ մեն-մենակ դուրս եկած Թեմուր Ջիկիան զիջեց գնդակը Արաս Օզբիլիզին, որն էլ 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը։ 

Այսպիսով, «Ուրարտուն» դուրս եկավ Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ էլ կմրցի Գյումրիի « Շիրակի» հետ։ Եզրափակչի կայացման օրվա մասին կտեղեկացնենք հավելյալ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» 4-0

1-0 Ժիրայր Մարգարյան (66'), 2-0 Թեմուր Ջիկիա (70'), 3-0 Արաս Օզբիլիս (87'), 4-0 Արաս Օզբիլիզ (90+1')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 27․ Դավիթ Խուրցիձե, 31․ Իվան Զոտկո, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 33․ Մարկոս Ժունիոր, 10․ Կարեն Մելքոնյան, 21․ Նարեկ Գրիգորյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 90․ Օլեգ Պոլյակով։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 9․ Նարեկ Աղասարյան, 23․ Արաս Օզբիլիզ, 25․ Դրաման Սալու, 13․ Դմիտրո Խլյոբաս, 18․ Լեոն Սաբուա, 77․ Թեմուր Ջիկիա։

«ԳԱՆՁԱՍԱՐ»․ 22․ Նարեկ Հովհաննիսյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 10․ Սուրեն Առաքելյան (ա), 7․ Օրբելի Համբարձումյան, 13․ Ալեն Կարապետյան, 26․ Ուսման Ֆայե, 3․ Էմմանուել Չիբուիկե, 21․ Յուզուկի Միյաջիմա, 15․ Սալեհ Նասր, 17․ Տիգրան Այունց։

Պահեստայիններ՝ 1․ Գուրգեն Բարսեղյան, 12․ Իշիի Շոտանո, 5․ Գուրգեն Խաչատրյան, 16․ Ժորա Սավադյան, 25․ Օմար Մանսուր, 2․ Պերճ Պողիկյան, 57․ Մարտին Առաքելյան, 58․ Սպարտակ Գևորգյան, 8․ Էրիկ Պետրոսյան, 20․ Տիգրան Մուրադյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 4․ Յոուսսեֆ Նասսեր, 14․ Խալիա Էլնոուբը։