Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ»՝ FASTEX ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

13/05/2023

Fastex Հայաստանի գավաթի եզրափակչում «Ուրարտուն» ուժերը չափեց Գյումրիի «Շիրակի» հետ։ Մեր տղաները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին։ «Ուրարտուից» աչքի ընկան Դավիդ Խուրցիձեն և Կարեն Մելքոնյանը, իսկ «Շիրակի» կազմում միակ գոլը հեղինակեց Մուսա Բակայոկոն։

Հանդիպում անսպասելի մեկնարկ ստացավ՝ հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին։ Արաս Օզբիլիզի փոխանցումից հետո Դավիդ Խուրցիձեն գրավեց մրցակցի դարպասը։ Շատ չանցած Ուգոչուկվու Իվուի սխալից օգտվեցին գյումրեցիները, որից հետո վաստակեցին անկյունային հարվածի իրավունք։ Այս խաղարկումը գոլային ստացվեց նաև «Շիրակի» համար և հանդիպման 6-րդ րոպեին Մուսա Բակայոկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

Կարելի է ասել՝ խաղը սկսվեց նորից, բայց այս անգամ թիմերը սկսեցին ավելի զգույշ ու հանգիստ գործել։

Խաղակեսի մնացած հատվածում «Ուրարտուն» էր հիմնականում տիրում գնդակին ու պահեր ստեղծում։ Լավ հնարավորություն ուներ նաև Արաս Օզբիլիզը, սակայն նրա հարվածը մի փոքր բարձր ընթացավ։ Մինչ խաղակեսի ավարտը «Շիրակի» ֆուտբոլիստները որևէ վտանգավոր պահ չստեղծեցին, և թիմերը հանդերձարան գնացին մեկական խփված գոլերով։

Երկրորդ խաղակեսում թիմերը փոխարինումներով փորձեցին թարմություն մտցնել խաղի մեջ։ Մեր թիմից Նարեկ Գրիգորյանը բավական լավ մտավ խաղի մեջ ու օգնում էր թիմին գրոհներ կազմակերպելիս։ Մեր հարձակվողը նաև վտանգավոր հարված կատարեց, սակայն կրկին շեղությամբ ընթացավ։

Խաղակեսի միջնամասում «Շիրակի» կազմում երկու դեղին քարտով դաշտից հեռացվեց գոլի հեղինակ դարձած Մուսա Բակայոկոն։ 10 հոգով մնացած գյումրեցիները, այնուամենայնիվ, շարունակում էին սպառնալ Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասին։ Ամենավտանգավոր պահը հանդիպման 84-րդ րոպեին էր, երբ Լեոն Սաբուան նպաստավոր դիրքից հարվածեց դարպասապահի վրա։ Խաղի ավարտից 4 րոպե առաջ Կարեն Մելքոնյանը հեռահար գեղեցիկ հարվածով խփեց հաղթական գնդակը՝ 1-2: 

Այսպիսով, «Ուրարտուն» իր պատմության մեջ 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2

0-1 Դավիդ Խուրցիձե (1'), 1-1  Մուսա Բակայոկո (5'), 1-2 Կարեն Մելքոնյան (85')

«ՇԻՐԱԿ»․ 1․ Եգորի Աչինով, 6․ Ռաֆիկ Մինասյան (ա), 9․ Լյովա Մրյան, 5․ Արսեն Սադոյան, 26․ Ալեքսա Վիդիչ, 25․ Դոնալդ Կոդիա, 29․ Մարկո Պրլևիչ, 77․ Մուսա Բակայոկո, 19․ Մաջիկո Տրաորե, 99․ Ռոբերտ Դարբինյան, 23․ Վալլի Կիսսե

Պահեստայիններ՝  96․ Սոկրատ Հովհաննիսյան, 55․ Լյովա Կարապետյան, 22․Սերգեյ Մանուկյան, 7․ Սերյոժա Ուռուշանյան, 8․ Էրիկ Վարդանյան, 2․Ռոբերտ Հակոբյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 43․ Սուրեն Ծառուկյան, 30․ Լևոն Դարբինյան, 4․ Արտյոմ Միքայելյան, 14․ Այազան Դումբիա, 3․ Համլետ Մնացականյան 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 33․ Մարկոս Ժունիոր, 8․ Ուգոչուկվու Իվու, 27․ Դավիդ Խուրցիձե, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս, 23․ Արաս Օզբիլիզ։ 

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Դրաման Սալու, 9․ Նարեկ Աղասարյան, 21․ Նարեկ Գրիգորյան, 10․ Կարեն Մելքոնյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա, 99․ Յայա Սանոգո։