Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը 10 ՀՈԳՈՎ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ» ՀԵՏ

14/05/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Փյունիկ Ակադեմիայի» հետ։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։

Թիմերն այս խաղին մոտեցել էին վաստակած հավասար միավորներով՝ 40-ական, և կիսում էին 6-րդ հորիզոնականը։ Նրանց միջև կայացած նախորդ խաղերից մեկում հաղթել էր «Փյունիկ Ակադեմիան», մյուսում՝ մեր տղաները։

Առաջին խաղակեսում տանտերերը առավել վտանգավոր էին գործում, գրոհների տեսանկյունից թիմն ավելի ակտիվ էր և սպառնում էր մեր դարպասին։ «Ուրարտու-2»-ի կազմում Էդիկ Վարդանյանն էր շատ անգամ աչքի ընկնում ստեղծած պահերով․ դրվագներից մեկում ֆուտբոլիստի հարվածը շեղ ընթացավ, մյուս դեպքում Պադերինի տղաները բարձր հարվածեցին։Տանտերերից Պետրոս Ալեքյանը լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելու, խառը իրավիճակում նա չկարողացավ կողմնորոշվել ինչպես հարկն է և նպատակին չհասցրեց հարվածը։ Առաջին կեսի վերջնամասում մեր պաշտպան Ալիկ Մկրտչյանը 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից, և թիմը մնաց 10 հոգով։

Այն, որ մեկ ֆուտբոլիստով պակաս մնալուց հետո «Ուրարտու-2»-ը պետք է փակվեր պաշտպանությունում ու ապահովագրվեր գոլեր բաց թողնելուց, չտեսանք։ Հակառակը, Պադերինի թիմը շարունակում էր գրոհներ ձեռնարկել ու նույնիսկ դրանք գերազանցում էին «Փյունիկ Ակադեմիայի» ստեղծած պահերին, սակայն շատ քիչ չէր բավականցնում, որպեսզի հաջողության հասնեին։ Մարզչի կատարած փոփոխություններն էլ արդյունք տվեցին, պաշտպանությունը որևէ թերացում չուներ, տղաները շատ լավ էին գործում ու կարողանում չեզոքացնել մրցակցի վտանգները։ Ինչևէ, ոչ մի թիմին չհաջողվեց գրավել մյուսի դարպասն ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Այսպիսով, նրանք շարունակում են հավասար միավորներով միմյանց հարևանությամբ ընթանալ մրցաշարային աղյուսակում։  

Հաջորդ խաղն «Ուրարտու-2»-ը կանցկացնի մայիսի 19-ին՝ սեփական հարկի տակ ուժերը չափելով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։  

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»․ 32․ Սերգեյ Միքայելյան, 37․ Վրեժ Չիլոյան, 57․ Արման Եղիազարյան, 35․ Պետրոս Ալեքյան, 31․ Արիս Կարապետյան, 45․ Մարատ Ասատրյան, 83․ Վյաչեսլավ Աֆյան, 50․ Ալեքսանդր Պետրոսյան, 38․ Բորիս գազարով։

Պահեստայիններ՝ 59․ Հունան Գյուրջինյան, 68․ Նարեկ Բարոյան, 58․ Նարեկ Սիմոնյան, 34․ Արամ Գեղամյան, 48․ Հրաչյա Սարգսյան, 54․ Տիգրան Գևորգյան, 49․ Զավեն Խուդավերդյան, 72․ Կարեն Հովակիմյան, 73․ Սերգեյ Հարությունյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1․ Սուրեն Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 39․ Նարեկ Դավթյան (ա), 8․Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Էդիկ Վարդանյան, 17․ Էրիկ Ասատրյան, 10․ Դավիթ Հարությունյան։

Պահեստայիններ՝  50․ Դավիթ Արտենյան, 55․ Հայկ Ղազարյան, 9․ Արթուր Իսրայելյան, 38․ Հարություն Ջավադյան, 70․ Էմմանուել Դիտու, 14․ Արամ Հունանյան, 5․ Արթուր Թալասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 6․ Հայկ Նորիկյան, 3․ Վահե Շափաղաթյան։