Not Selected

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ՝ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

15/05/2023

Մեր թիմի ֆուտբոլիստներ Էրիկ Փիլոյանը և Արաս Օզբիլիզը «Շիրակի» հետ խաղից հետո տված ֆլեշ-հարցազրույցում կիսվել են հաղթական տպավորություններով․ 

Էրիկ Փիլոյանը`  կարիերայի առաջին տիտղոսը նվաճելու մասին.

«Շատ դժվար խաղ ստացվեց, բոլորս էլ գիտեինք, որ «Շիրակը» հեշտ մրցակից չէ, բայց կարևորը հաղթանակն էր։ Շատ ուրախ եմ, որ առաջին գավաթս նվաճեցի, ամեն ինչ կանենք, որ դա չլինի միակը։ Շնորհավորում եմ ողջ անձնակազմին, շատ մեծ աշխատանք կատարեցինք ու հասանք այն արդյունքին, որը դրված էր մեր առաջ»։

Հաղթական տրամադրությամբ կիսվեց նաև Արաս Օզբիլիզը․ 

«Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ կհաղթեմ այս գավաթը, բայց ֆուտբոլիստի կյանքը անկանխատեսելի է, կարող է փոխվել ամեն ինչ, շատ ուրախ եմ հատկապես, որ իմ երկրում հաղթեցի։ Չէի սպասում, ճիշտ է խաղացել եմ մեծ թիմերում, բայց կրկնակի է ուրախությունս, որ հենց Հայաստանում դարձա գավաթակիր։

Թիմն այս պահին շատ մոտիվացված է, ամեն խաղից հետո դա երևում է, իսկ այս հաղթանակից հետո դա էլ ավելի մեծ կլինի, առջևում դեռ կես գործից ավել կա»։