Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

17/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում մեր թիմը արտագնա խաղ անցկացրեց «Լեռնային Արցախի» հետ։ Մեր թիմը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց 4-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Լեոն Սաբուան, մեկական գոլ էլ հեղինակեցին Իվան Զոտկոն ու Դմիտրո Խլյոբասը։ 

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի միջև նախորդ 3 խաղերից երկուսում հաջողության էր հասել «Ուրարտուն», մեկ անգամ միայն հաղթողի կարգավիճակում էր հայտնվել «Լեռնային Արցախը»։ Վայքի Քաղաքային մարզադաշտում Գունկոյի տղաները արագ գոլ խփեցին։ Հանդիպման 2-րդ րոպեին Լեոն Սաբուան բացեց խաղի հաշիվը՝ գլխի հարվածով գրավելով Արման Հարությունյանի պաշտպանած դարպասը։

Տանտերերի գրոհները, աչ միայն սակավաթիվ էին, այլև որևէ լուրջ սպառնալիք չէին ներկայացնում, միայն մեկ անգամ՝ հանդիպման 25-րդ րոպեին ֆուտբոլիստներից մեկի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, սակայն պետք է նշել, որ մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը վերահսկում էր իրավիճակը։ Խաղակեսին ավելացված ժամանակում Սաբուան հայտնվեց ազատ տարածությունում և մեն-մենակ դուրս կգար դարպասապահի առաջ, եթե վերջինս չխախտեր կանոնները մեր հարձակվողի նկատմամբ։ Այս դրվագում հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց, և տանտերերը մնացին 10 հոգով։ Նշանակված տուգանայինն էլ երկրորդ գոլը բերեց մեր թիմին․ այն փայլուն իրացրեց Իվան Զոտկոն՝ հեղինակելով իր առաջին գոլը մեր թիմում։

Երկրորդ խաղակեսում սցենարը չփոխվեց։ Կրկին մեկնարկում գոլ խփեցինք ու մեծացրինք հաշվի առավելությունը։ Նարեգ Գրիգորյանի փոխանցումից հետո Լեոն Սաբուան հարվածեց, գնդակը դիպավ դարպասաձողին, և ֆուտբոլիստը երկրորդ փորձից շրջադարձ գեղեցիկ հարվածով դուբլ գրանցեց։ «Լեռնային Արցախը» ամբողջ թիմով շարունակում էր պաշտպանվել, սակայն փոխարինման մտած մեր ֆուտբոլիստները նոր թարմությամբ առաջ էին շարժվում։ Հերթական գրոհի ժամանակ էլ Դրաման Սալուի փոխանցումից հետո Դմիտրո Խլյոբասը իր 9-րդ գոլը հեղինակեց ու խաղի հաշիվը դարձեց 0-4: Չնայած բազմաթիվ փորձերին՝ նոր գոլեր չտեսանք։

Այսպիսով, «Ուրարտուն» հերթական 3 միավորը վաստակեց՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ 

Հաջորդ խաղը մեր թիմի համար տնային է․ մայիսի 22-ին կհյուրընկալենք ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-4

0-1 Լեոն Սաբուա (2'), 0-2 Իվան Զոտկո (45'), 0-3 Լեոն Սաբուա (50'), 0-4 Դմիտրո Խլյոբաս (66')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 13. Արման Հարությունյան, 6. Արամ Կոստանդյան (ա), 5. Գոռ Պողոսյան (23. Վյաչեսլավ Գրիգորյան 45+4'), 27. Աբաբակար Սոու, 3. Բոբ Տոբի Ժոպե, 99. Օլաոլուվա Օջետունդե (20. Սիմոն Օբոնդե 46'), 46. Աշոտ Ադամյան (17. Արարատ Չիլինգարյան 69'), 24. Դեու Դոսա (31. Վլադիմիր Խարատյան 53'), 18․ Ալիկ Առաքելյան (15. Արթուր Խաչատրյան 46'), 29. Վիլյամս Իպեյե, 16. Տոբա Դժուն։ 

Պահեստայիններ՝  95. Պողոս Այվազյան, 23. Վյաչեսլավ Գրիգորյան, 10. Վալդո Բիլոինգա, 17. Արարատ Չիլինգարյան, 8. Տիգրան Սիմոնյան, 15. Արթուր Խաչատրյան, 66. Խուան Պալասիո, 31. Վլադիմիր Խարատյան, 20. Սիմոն Օբոնդե, 9. Էմմանուել դե Սոուզա, 4. Շոգո Կագավա, 32. Ռուբեն Կարագուլյան, 19. Սեբաստիան Դիազ։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 31. Իվան Զոտկո, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա) (35. Ռաֆայել Կարիոկա 56'), 33. Մարկոս Ժունիոր (27. Դավիթ Խուրցիձե 56'), 9. Նարեկ Աղասարյան (2. Նանա Անտվի 90'), 10. Կարեն Մելքոնյան, 25. Դրաման Սալու, 21. Նարեկ Գրիգորյան, 18. Լեոն Սաբուա (90. Օլեգ Պոլյակով 75'), 15. Մաքսիմ Մայրովիչ (13. Դմիտրո Խլյոբաս 46')։ 

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 22. Մխիթար Ումրեյան, 2. Նանա Անտվի, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 34. Էրիկ Փիլոյան, 35. Ռաֆայել Կարիոկա, 67․ Վադիմ Պարամոնով, 8. Ուգոչուկվու Իվու, 23. Արաս Օզբիլիզ, 27. Դավիթ Խուրցիձե, 90. Օլեգ Պոլյակով, 13. Դմիտրո Խլյոբաս։