Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱՊԵՍ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՅԻՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԻՆՔ, ԻՆՉՆ ԷԼ ԱՐԵՑԻՆՔ»

18/05/2023

«Լեռնային Արցախի» հետ խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկո խոսեց հանդիպման մասին․

«Չեմ թաքցնի, որ սա մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկն էր։ Մենք պետք է էմոցիաները վերագտնեինք ու խաղայինք որակապես լավ ֆուտբոլ, ինչը թույլ կտար մեզ հաղթել, ինչն էլ մենք արեցինք։ Կարծում եմ՝ հաշիվն օրինաչափ էր, մեզ համար ավելի հեշտ դարձավ խփած երկրորդ գոլից հետո, երբ մրցակցի դարպասապահը հեռացվեց։ Ամենակարևորն այն է, որ պատրաստվում ենք հաջորդ խաղերին»։