Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԿՈՐԶԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

19/05/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 31-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիա-2»-ին։ Թիմերը 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեցին։ Մեր թիմից աչքի ընկան Արա Ջոլաքյանն ու Կարեն Դավթյանը, իսկ հյուրերից գոլի հեղինակներ դարձան Դավիթ Պետրոսյանն ու Պատվական Ավետիսյանը։ 

Թիմերի միջև նախորդ երկու խաղերում  առավելության էր հասել «Արարատ-Արմենիա-2»-ը։ Մրցաշարային աղյուսակում հարևանները 9 միավորի տարբերությամբ էին մոտեցել էր այս հանդիպմանը։ Նախորդ խաղերում լավ արդյունքներ գրանցելով էլ «Ուրարտու-2»-ը 6-րդ հորիզոնականն էր կիսում  «Փյունիկ-Ակադեմիայի»-ի հետ, իսկ  «Արարատ-Արմենիա-2»-ը ամրապնդվել  էր 5-րդ հորիզոնականում։

Առաջին խաղակեսում հավասար ֆուտբոլ տեսանք, գնդակը քիչ էր մնում խաղադաշտի կենտրոնում, քանի որ երկու թիմն էլ վտանգավոր գրոհում էր։ Գործողությունների մեջ բազմիցս տեսնում էինք նաև երկու դարպասապահներին։ Մեր թիմից գոլային մի քանի լավ հնարավորություն ուներ Էդիկ Վարդանյանը, սակայն բոլոր փորձերը անհաջող էին, և հաշիվը բացել առաջին խաղակեսում ոչ մի թիմին չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսը բավական բուռն մեկնարկեց․ հանդիպման 50-րդ րոպեին հյուրերը հերթական գրոհն ավարտեցին գոլով։ Աչքի ընկավ Դավիթ Պետրոսյանը։ 2 րոպե անց նրանք կրկնապատկեցին հաշվի առավելությունն։ Այս անգամ Սուրեն Ղազարյանի պաշտպանած դարպասը գրավեց Պատվական Ավետիսյանը։ Մինչ հանդիպման վերջին րոպեները մեր թիմն անընդհատ փորձում էր հետ բերել կորցրածը, ինչն էլ տղաներին հաջողվեց միայն խաղի վերջին րոպեներին։ Նախ Արա Ջոլաքյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, իսկ 1 րոպե անց Կարեն Դավթյանը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով թիմին պարտությունից։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացնի կրկին սեփական հարկի տակ՝ ընդունելով «Շիրակ-2»-ին։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Սուրեն Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 39․ Նարեկ Դավթյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 88․ Խարիտոն Այվազյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 35․ Իսաակ Բարրի, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Էդիկ Վարդանյան։ 

Պահեստայիններ՝ 55․ Հայկ Ղազարյան, 2․ Արթուր Մելիքյան, 9․ Արթուր Իսրայելյան, 17․ Էրիկ Ասատրյան, 5․ Արթուր Իսրայելյան, 38․ Հարություն Ջավադյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 3․ Վահե Շափաղաթյան, 10․ Դավիթ Հարությունյան, 14․ Արամ Հունանյան։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 1․ Հայկ Խաչատրյան, 77․ Պատվական Ավետիսյան (ա), 10․ Յուրի Քոլոզյան, 18․ Սարգիս Սահակյան, 11․ Սպարտակ Հայրապետյան, 5․ Սերյոժա Բաբայան, 22․ Միքայել Այվազյան, 7․ Վրեժ Մկրտչյան, 17․ Գուրգեն Քոսյան, 27․ Դավիթ Պետրոսյան, 9․ Միշել Այվազյան։

Պահեստայիններ՝  12․ Վահե Բեկչյան, 19․ Հովհաննես Բալինյան, 6․ Հովհաննես Ղազարյան, 2․ Նարեկ Համբարձումյան, 23․ Ալեն Ղալթախչյան, 20․ Հովհաննես Հովսեփյան, 21․ Արմեն Նահապետյան, 13․ Միքայել Խուդավերդյան։