Not Selected

ԴԱՎԻԹ ԽՈՒՐՑԻՁԵ․ «ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԻԶՈՒՐ ՉԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ»

02/05/2023

Fastex Հայատանի Պրեմիեր լիգայի՝ «Վանի» հետ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Դավիթ Խուրցիձեն խոսել է թիմի հաղթանակի, խփած գոլի և առաջիկա խաղերի կարևորության մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դա է այս պահին մեր խնդիրը՝ ամեն խաղում հաղթել առավելագույնս խոշոր հաշվով, որովհետև ամեն խաղ ոսկու արժեք ունի, չպետք է միավորներ կորցնենք։ Յուրաքանչյուր խաղում պետք է ապացուցենք, որ իզուր չենք առաջին հորիզոնականում ու պետք է ամրապնդվենք այնտեղ և դառնանք առաջնության հաղթող»

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ինչ կարող եմ ասել գոլիս մասին․ պրեսինգ գործադրեցինք, գրոհեցինք, ինչպես մեզ էին ասել ու պլանավորել էին, ստացվեց, որ կիմբինացիայի շնորհիվ խփեցինք։ Գոլը պետք էր, շատ արագ չէր, բայց մեզ վստահություն տվեց, սկսեցինք արդեն ավելի լավ վերահսկել գնդակը, ու պետք էր ուղղակի արագ իրացնել օահերը։ Ամեն ինչ հանգիստ էր ու առանց ավելորդ նյարդերի խաղը մեր օգտին հասավ ավարտին»

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմը ամեն ինչ լավ հասկանում է, մաքսիմալ տրամադրվածությամբ ենք մոտենում ամեն խաղին, մրցակիցներին չենք թերագանհատում, այնպես որ ամեն խաղին տրամադրվում ենք ինչպես եզրափակչի»: