Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴԱՎԻԹ ԽՈՒՐՑԻՁԵ

09/09/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։

Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», Պերմի «Ամկար», Մոսկվայի «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Հավելենք, որ Դավիթ Խուրցիձեն մեր թիմի կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։

Մաղթում ենք հաջողություն ու հաղթական ելույթներ «Ուրարտուի» կազմում: