Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

22/05/2023

Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ուրարտուն» 2-1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ և իր պատմության ընթացքում 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։

Մայիսի 22-ին «Ուրարտուն» առաջին անգամ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի՝ որպես Հայաստանի նորընծա գավաթակիր։ Այդ կապակցությամբ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ «Ուրարտուի» մարզաբազայի արձանախմբի մոտ ակումբի ակադեմիայի սաներին և երկրպագուներին կներկայացվի Հայաստանի գավաթը։

Միջոցառման մեկնարկը՝ 17։00-ին։

Գավաթը հանդիսականներին կցուցադրվի մինչև ժամը 18։40-ը։