Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՆ Է ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՋՈՐԴ ԽԱՂԻՆ»

27/05/2023

«Ալաշկերտի» հետ խաղի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցավոք, հանդիպման սկիզբը վատ ստացվեց, բաց թողեցինք 2 գնդակ, որից մեկը ստանդարտից էր, ծանր էր ընթանում խաղը, հետո առավելություն ստացանք, բայց բաց թողեցինք նաև 11-մետրանոցից, փորձում էինք հետ բերել կորցրածը, բայց միայն 2 գոլ հաջողվեց հետ բերել։ Առաջադրանքը վերականգնվելն է ու պատրաստվել հաջորդ խաղին։ Հասկանում էինք, որ «Ալաշկերտը» պրեսինգ է գործի դնելու, ոտքի հետ կապված ծանրություն կար, խոտածածկն էլ այնքան համապատասխան չէր մեր ֆուտբոլին, մեզ փակել էին մեր կիսադաշտում»։