Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻՑ»

27/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ։ Մեր տղաները 2-3 հաշվով զիջեցին մրցակցին։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Յայա Սանոգոն, իսկ տանտերերի կազմում աչքի ընկան Մատեո Մուժեկը, Տիագո Գալվաոն և Արտակ Եդիգարյանը։

Հանդիպումը շատ անսպասելի մեկնարկ ստացավ մեր թիմի համար։ Տանտերերը հաշիվը բացեցին արդեն 6-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Մատեո Մուժեկը։ Իսկ 2 րոպե անց Տիագո Գալվաոն մոտ տարածությունից կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։
8-րդ րոպեի դրությամբ 2-0 հաշվի պայմաններում մեր տղաները մի փոքր հուսալքված էին գործում, բայց փորձում էին գոնե 1 գնդակ հետ բերել։ Դրվագներից մեկում ստանդարտի խաղարկումից հետո «Ուրարտուն» գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց. մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց։ Մինչ ընդմիջումը «Ալաշկերտը» ևս մեկ պահ ունեցավ, սակայն Մելիխովը երկրորդ փորձից գնդակը դուրս բերեց դարպասային գծից։
Արդյունքում, թիմերն ընդմիջման գնացին տանտերերի՝ 2 գնդակի առավելությամբ։ 

Երկրորդ խաղակեսը դրամատիկ ստացվեց։ Դմիտրի Գունկոն խաղադաշտ մտցրեց Նարեկ Գրիգորյանին։ Մեր թիմի փորձերը շարունակում էին անհաջող ավարտ ունենալ, իսկ «Ալաշկերտն» անընդհատ ճնշում էր, ինչի արդյունքում կարողացան նաև 3-րդ գոլը խփել։ Դավիթ Խուրցիձեն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց մեր դարպասի ուղղությամբ, որն էլ հստակ իրացրեց ու հաշիվը 3-0 դարձրեց Արտակ Եդիգարյանը։ 68-րդ րոպեին փոխարինման մտավ մեր թիմի ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Վերջինս փայլեց նորամուտի խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ։ Սանոգոն նախ 73-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, իսկ հանդիպմանն ավելացված ժամանակի վերջին րոպեին նմանը չունեցող հարվածով հաշիվը դարձրեց 3-2։

Ցավոք, մինչ հանդիպման ավարտը չկարողացանք ևս մեկ գոլ խփել ու խուսափել պարտությունից։ Այսպիսով, կորցրինք 3 միավոր բայց շարունակում ենք գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Առջևում ոչ պակաս կարևոր հանդիպում կա «Փյունիկի» հետ։ Այդ խաղը կկայանա հունիսի 2-ին «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20։00-ին։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-2

1-0 Մատեո Մուժեկ (6'), 2-0 Տիագո Գալվաո (8'), 3-0 Արտակ Եդիգարյան (68' 11մ), 3-1 Յայա Սանոգո (73'), 3-2 Յայա Սանոգո (90+7')

«ԱԼԱՇԿԵՐՏ». 22. Օգնյեն Չանչարևիչ, 21. Արտակ Գրիգորյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 4. Աննան Մենսահ, 20. Տիագո Գալվաո, 11. Սարգիս Շահինյան, 33. Վիտալի Ուստինով, 10. Արթուր Միրանյան, 27. Դանիել Մոնտիլլա, 99. Յեիսոն Ռասինես, 77. Մատեո Մուժեկ։

Պահեստայիններ՝ 71. Ռոման Միսակ, 1. Սևակ Ասլանյան, 15. Արման Խաչատրյան, 2. Սերոբ Գրիգորյան, 95. Ագդոն Մենեզես, 5. Վբեյմար Մոսկեռա, 70. Տիմուր Ռուդոսելսկիյ, 3. Տարոն Ոսկանյան, 88. Արամ Քոչարյան, 7. Կարեն Նալբանդյան, 98. Իվան Պեշիչ, 8. Սերգեյ Իվանով, 9. Նարեկ Մանուկյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի, 4. Եվհենի Ցիմբալյուկ, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 23․ Արաս Օզբիլիզ, 90․ Օլեգ Պոլյակով, 18․ Լեոն Սաբուա։ 

Պահեստայիններ՝  24. Արսեն Բեգլարյան, 22. Մխիթար Ումրեյան, 31․ Իվան Զոտկո, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Դրաման Սալու, 33․ Մարկոս Ժունիոր, 10․ Կարեն Մելքոնյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 21․ Նարեկ Գրիգորյան, 99․ Յայա Սանոգո։