Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

04/05/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը  հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Արարատ-2»-ի հետ։ Մեր թիմը 2-0 հաշվով հաղթանակ տոնեց, գոլերն էլ հեղինակեցին Էդիկ Վարդանյանն ու Լևոն Բաշոյանը։

Թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերում առավելության էին հասել «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները, բայց մեր տղաները այս խաղում բավական վստահ ֆուտբոլ ցուցարեցին։ Առաջին խաղակեսի սկզբում պահեր ունեինք, և հնարավոր էր հաշիվն ավելի շուտբ բացել, սակայն դա արեցինք խաղակեսի միջնամասում։ Պրեսինգի շնորհիվ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները խլեցին գնդակը մրցակցից, իսկ Էդիկ Վարդանյանը առաջ շարժվեց ու գրավեց մրցակցի դարպասը։  Այնուհետև լավ հնարավորություն ստեղծեց նաև Էրիկ Ասատրյանը, բայց չկարողացավ դիպուկ հարվածել, իսկ Դավիթ Հարությունյանի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ «Արարատ-2»-ն էլ վտանգավոր ստանդարտներ էր վաստակում, ինչպես նաև գրոհներով սպառնում Սուրեն Ղազարյանի դարպասին, որն ի դեպ, այս մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ էր մեկնարկային կազմում հայտնվել,  բայց նրանց հարվածները նպատակին չէին հասնում։ Թիմերը ընդմիջման գնացին Էդիկ Վարդանյանի խփած միակ գոլով։

Երկրորդ խաղակեսում տանտերերը փորձում էին ավելի վտանգավոր գործել, սուր փոխանցումներով հարվածի էին դուրս բերում իրենց ֆուտբոլիստներին, բայց փրկության էին հասնում մեր տղաները։ Հանդիպման 65-րդ րոպեին Արա Ջոլաքյանի փոխանցումից հետո Լևոն Բաշոյանը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը՝ 0-2։ Ունենալով արդեն 2 գոլի առավելություն՝ Պադերինի տղաները սկսեցին գործել հետ քաշված՝ թույլ չտալով մրցակցին գոլային պահեր ստեղծել։ Այսպիսով «Ուրարտու-2»-ը Ձորաղբյուրից վերադարձավ 3 միավորով՝ վաստակած ընդհանուր միավորների թիվը հասցնելով 40-ի և հավասարվելով 6-րդ հորիզոնականում գտնվող ու առայժմ մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկ Ակադեմիային»։

Հաջորդ տուրի հանդիպումը մեր թիմը բաց կթողնի, քանի որ «Լեռնային Արցախը» չի անցկացնում իր հանդիպումները, և արդեն մայիսի 14-ին սեփական հարկի տակ կմրցի հենց «Փյունիկ Ակադեմիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ 

«ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-2 

0-1 Էդիկ Վարդանյան (18'), 0-2 Լևոն Բաշոյան (65')

«ԱՐԱՐԱՏ-2»․ 98․ Նեմանյա Լեմահիչ, 10․ Նորայր Ղազարյան, 33․ Հարություն Հարությունյան, 3․ Արտակ Ասատրյան, 88․ Պարգև Աբրահամյան, 11․ Գրիգոր Հովհաննիսյան, 9․ Լևոն Սարիբեկյան, 19․ Էդգար Կարապետյան, 73․ Ռուբեն Հովսեփյան, 23․ Էրիկ Ազիզյան, 24․ Պետրոս Աֆաջանյան։

Պահեստայիններ՝  22․ Գառնիկ Գրիգորյան, 18․ Էմիլ Զեյթնաղյան, 20․ Գագիկ Գումրոյան, 5․ Ռոման Մուրադյան, 7․ Գևորգ Մխիթարյան, 32․ Էդուարդ Գալստյան, 8․ Ալեքսանդր Տեր-Թովմասյան, 17․ Ազատ Հակոբյան, 15․ Զիլե Տիեիդե, 14․ Մուհամեդ Կոնե։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Սուրեն Ղազարյան, 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան, 8. Գևորգ Գրիգորյան, 23. Լևոն Բաշոյան, 35. Իսաակ Բարրի, 15. Կարեն Դավթյան (ա), 16. Էդիկ Վարդանյան, 17. Էրիկ Ասատրյան, 6. Հայկ Նորիկյան, 10. Դավիթ Հարությունյան։ 

Պահեստայիններ՝  55. Հայկ Ղազարյան, 50. Դավիթ Արտենյան, 7. Հայկ Ղազարյան, 25. Դավիթ Ղիասյան, 14. Արամ Հունանյան, 5. Արթուր Թալասյան, 38. Հարություն Ջավադյան, 70. Էմմանուել Դիտու, 11. Էրիկ Ղուլինյան։