Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԱԲԱԿՈՒՄՈՎ

28/06/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Դմիտրի Աբակումովի հետ։

Աբակումովը հանդես է եկել ռուսական «Կամազ» ֆուտբոլային ակումբում, որտեղ սկսել է կարիերան, խաղացել է նաև «Օրենբուրգում», Սարանսկի «Մորդովիայում», Վլադիվոստոկի «Լուչում», որից հետո 5 մրցաշրջան անցկացրել է «Արարատ-Արմենիայի» կազմում, որի հետ հռչակվել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր։

Ողջունում ենք Դմիտրի Ակաբումովին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։