Not Selected

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԶՐԻՆՍԿԻ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04/07/2023

Հայաստանի չեմպիոն և գործող գավաթակիր «Ուրարտուն» սկսում է իր պայքարը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջինում փուլում մեր թիմի մրցակիցը լինելու է Բոսնիայի և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին»։

Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ ժամը 19։00-ին։

Հուլիսի 6-ից տոմսերը հասանելի կլինեն ակումբի պաշտոնական խանութում, որը գործում է Ջիվանի 2 հասցեում, իսկ խաղի օրը՝ հուլիսի 11-ին, ժամը 12։00-ից կգործի մարզադաշտի տոմսարկղը։

Տոմսերի արժեքը հետևյալն է՝

Սեկտոր 1-4՝ 2000 դրամ

Սեկտոր 6-9՝ 500 դրամ

Սեկտոր 11-14՝ 1000 դրամ

VIP 2՝ 3000 դրամ