Not Selected

ԱՅՍՕՐ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

11/08/2023

Օգոստոսի 11-ին Արկադի Անդրիասյանի ծննդյան տարեդարձն է։ Հայ լեգենդար ֆուտբոլիստն այսօր կդառնար 76 տարեկան։

Արկադի Անդրիասյանը «Արարատ-73»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։ Անդրիասյանը նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում Մյունխենի Օլիմպիական խաղերին դարձել է մեդալակիր։

Լեգենդար ֆուտբոլիստը 2019 թվականից գործունեություն էր ծավալել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ լինելով ակումբի սպորտային զարգացման գծով փոխտնօրեն, իսկ 2020 թվականի հունիսից զբաղեցրել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

Արկադի Անդրիասյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, 73 տարեկանում։