Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՑԱՎՈՔ, ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԱՆԳԱՄ ՈՉ-ՈՔԻԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ»

13/08/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն՝ «Նոայի» հետ խաղի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ վատ հանդիպում ստացվեց մեր թիմի կատարմամբ, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն իր մակարդակից ավելի ցածր ֆուտբոլ ցուցադրեց, երկրորդ խաղակեսում ավելի կազմակերպված էինք գործում, ցավոք, չկարողացանք նաև ոչ-ոքիի արժանանալ»։

ՍԽԵՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նանա Անտվիի պահը անկյունայինից հետո ստեղծվեց, սխեմայի փոփոխությունից հետո խաղը փոխվեց նրանով, որ մրցակիցն ավելի փակ սկսեց գործել, եզրերը փակ չէին»։

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արման Ղազարյանը խաղաժամանակ է ստացել 3 խաղերից 3-ում էլ, վերջին երկուսում տեղ գտնելով մեկնարկային կազմում, իսկ ինչ վերաբերում է Միքայել Միրզոյանին, ապա կասեմ, որ նա դեռևս պարտվում է մրցակցությունը դաշտի կենտրոնում, քանի որ նա առավել շատ միտված է հարձակմանը, իսկ մեզ համար դեռ զգալի է Իվուի կորուստը, այնպես որ այս դիրքում նա դեռ պարտվում է մյուսներին»։

«ՆՈԱՅԻ» ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ

«Պատրաստվել էինք ու գիտեինք, որ 3 պաշտպանով է խաղալու մրցակիցը` 4-2-3-1 սխեմայով, հանդերձարանում էլ քննարկել էինք, բայց հետաքրքիր է խաղալ «Նոայի» դեմ, որը գլխավորում է Ռոբերտ Արզումանյանը»։

ԽԱՂԱԿԵՍԵՐԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԳՈԼ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առաջին գոլը բաց թողեցինք խաղակեսի վերջում, այդ պահին մենք տիրում էինք գնդակին, բայց անցումային ֆազաներում վատ էինք գործում, հարձակումից պաշտպանություն վատ էինք շարժվում՝ չնայած մարզումների ժամանակ աշխատել էինք, բայց այդ մի դրվագը որոշեց ամեն ինչ, ֆուտբոլում միշտ ամեն ինչ դրվագներն են որոշում»։