Not Selected

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՆՈԱՅԻՆ»

13/08/2023

IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Նոայի» հետ և զիջեց 0-2 հաշվով։ Մրցակցի կազմում գոլի հեղինակներ դարձան Արթուր Միրանյանն ու Ռոբերտ Բաղրամյանը։

Առաջին խաղակեսում թիմերը հիմնականում դիրքային պայքար էին մղում և փոխանակվում շատ քիչ վտանգավոր պահերով։ Գնդակը գրեթե չէր հասնում տուգանային հրապարակ։ Մեր թիմի կատարմամբ իրաան գոլային պահի ականատես եղանք խաղի 31-րդ րոպեին։ Նանա Անտվին շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելու, սակայն մեն-մենակ դուրս գալով Վալերիո Վիմերկատիի առջև, շեղ հարվածեց։

«Նոան» որևէ լուրջ խնդիր չէր ստեղծում մեր թիմի ամար, սակայն ընդմիջումից առաջ թիմը կարողացավ բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը։

Հանդիպման 60-րդ րոպեին տանտերերի գրոհը լուրջ սպառնալիք էր մեր թիմի համար։ Ալեքսանդր Լլովեն եզրում շրջանցեց Ժիրայր Մարգարյանի և փոխանցում կատարեց, որից հետո թիմակցի կատարած հարվածը հետ մղեց Էրիկ Փիլոյանը, իսկ երրորդ փորձից հետո գնդակը դարպասային գծից դուրս բերեց Եվհենիի Ցիմբալյուկը։

«Նոայի» փորձերը՝ երկրորդ գոլը խփելու, չէին դադարում։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում էլ հակագրոհի արդյունքում թիմը երկրորդ գնդակն ուղարկեց մեր դարպասը։ Այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Բաղրամյանը։ Ցավոք, մեր թիմն իր առաջին պարտությունը կրեց նոր մրցաշրջանում։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները սեփական հարկի տակ կընդունեն «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 19։00-ին։

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Արթուր Միրանյան (45+2'), 2-0 Ռոբերտ Բաղրամյան (90+14') 

«ՆՈԱ»․ 77. Վալերիո Վիմերկատի, 66․ Սերգեյ Մուրադյան, 9․ Արթուր Միրանյան (ա), 70․ Ալեքսանդր Լլովե, 6․ Մարտիմ Մայա, 19․ Վասպուրակ Մինասյան, 21․ Չապի Կատո, 20․ Մարտին Գամբոշ, 88․ Ջասթին Մեթյու, 5․ Ժորդի Թութուարիմա, 97․ Իլիաս Ալհաֆտ։ 

Պահեստայիններ՝ 22․ Քրիստոֆեր Մաֆումբի, 99․ Հարություն Մելքոնյան, 7․ Էդգար Մովսեսյան, 8․ Ռումյան Հովսեփյան, 78․ Ալեքսանդր Գլիշիչ, 13․ Ռոբերտ Բաղրամյան, 11․ Ալիֆ Դե Անդրադե Ռոդրիգես, 71․ Արթուր Դանիելյան, 17․ Տիգրան Սարգսյան, 10․ Սեզար Բատիստա, 23․ Հայկ Ղևոնդյան, 30․ Ահմադ Սվիթի։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3. Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 5․ Դրաման Սալու, 18․ Լեոն Սաբուա, 55․ Արտյոմ Մաքսիմենկո։

Պահեստայիններ՝  31․ Դմիտրի Աբակումով, 1․ Մխիթար Ումրեյան, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 17․ Էդուարդո, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 23․ Արաս Օզբիլիզ, 90․ Օլեգ Պոլյակով, 11․ Նարեկ Գրիգորյան, 77․ Թեմուր Ջիկիա։