Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԵԹԵ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԳՈԼ ԽՓԵԻՆՔ, ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԵՐՋԱԲԱՆ ՉԷՐ ԼԻՆԻ»

19/09/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է 8-րդ տուրում «Վանի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, բացառությամբ այն պահերի, որոնք ինքներս մեզ համար ստեղծեցինք, ինչպիսին 11-մետրանոցն էր, որի պատճառով գոլ բաց թողեցինք։ Նույնիսկ ամբողջովին դոմինանտ լինելու պարագայում մրցակիցը կարողանում է նման մի պահ ստեղծել խաղի ընթացքում։

Երկրորդ կեսում էլ փոխանցման ֆազայում սխալներ թույլ տվեցինք ու մի քանի տհաճ պահեր եղան մեր դարպասին։ Ուստի պետք էր ավելի շուտ գոլ խփել, այդ դեպքում հնարավոր է՝ նման նյարդային վերջաբան չլիներ։ Մրցակիցը գնում էր առաջ, դրանից ավելի բաց էր դառնում ֆուտբոլը»։