Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ․ «ԿԱՆԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ՕԳՆԵՄ ԹԻՄԻՆ ԿՐԿՆԵԼ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»

20/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Վանի» դեմ խաղում մեր թիմի նորեկ Գևորգ Տարախչյանն առաջին անգամ խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում։ Ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով․

«ՎԱՆԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ լավ հանդիպում ստացվեց, կարող էինք խաղի սկզբում ավելի մեծ առավելություն ունենալ՝ ճիշտ օգտագործելու դեպքում մեր ունեցած պահերը, որոնք քիչ չէին առաջին խաղակեսում։ Նաև շատ ուրախ եմ, որ արժանացա մարզչի վստահությանն ու մեկնարկային կազմում դուրս եկա խաղադաշտ։ Ինձ շատ լավ էի զգում, կանեմ այնպես, որպեսզի շարունակական լինի»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կասեմ, որ խաղերը հեշտ չեն, բոլորը թիմերը որոշակիորեն այլ տրամադրվածությամբ են մտնում  խաղադաշտ, քանի որ չեմպիոնի դեմ են խաղում։ Կարծում եմ խաղից խաղ ավելի լավ ելույթներ կունենանք ու կուրախացնենք մեր երկրպագուներին ավելի շատ հաղթանակներով»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում իմ հարազատ ակումբում, օր օրի ավելի եմ ներգրավվում թիմում, ընտելանում։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին կրկնել նախորդ տարվա արդյունքները»։