Not Selected

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ «ԱՐԱՐԱՏԻ» ԴԵՄ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

24/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։ «Հանրապետական» մարզադաշտում խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմի միակ գնդակը հեղինակեց Թեմուր Ջիկիան, իսկ տանտերերի կազմում աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը։ 

Հանդիպումն ավելի ագրեսիվ սկսեցին մեր տղաները: 6-րդ րոպեին ձախ եզրում Ժիրայր Մարգարյանը մոտեցավ տուգանային հրապարակի մատույցներին ու կախեց գնդակը տուգանային հրապարակ, սակայն Թեմուր Ջիկիան գնդակին ինչպես հարկն է հարվածել չկարողացավ: Սակայն մի քանի րոպե անց նա կարողացավ շտկել իր սխալը: 10-րդ րոպեին, օգտվելով տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, գնդակը մխրճեց դատարկ դարպասը:

18-րդ րոպեին «Ուրարտուն» արդեն սրընթաց գրոհ կազմակերպեց արդեն աջ եզրով: Նանան նկատեց կիսաեզրում հայտնված Օլեգ Պոլյակովին, որն էլ ցածրից գնդակն ուղարկեց տուգանայինի կենտրոն: 11-մետրանոց նշակետի մոտ կանգնած Թեմուր Ջիկիայի հարվածն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

30-րդ րոպեին մրցակցի ստեղծած առաջին իսկ վտանգավոր պահը կարող էր ավարտվել դարպասի գրավմամբ, սակայն մեր դարպասապահ Դմիտրի Աբակումովը դարձավ գերազանց սեյվի հեղինակ՝ մոտ տարածությունից հետ մղելով մրցակցի հարվածը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Աջ եզրից հասցեագրված փոխանցմանն արձագանքեց մրցակցի ավագ Ռազմիկ Հակոբյանը` հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:

Գոլ բաց թողնելուց անմիջապես հետո «Ուրարտուն» դարձյալ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ: 40-րդ րոպեին խորքից ստացած գերազանց փոխանցումից հետո Գևորգ Տարախչյանը մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի մետ, սակայն մոտ տարածությունից չկարողացավ գրավել դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց Յայա Սանոգոյին, որը 48-րդ րոպեին կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից դիպուկ հարվածել չկարողացավ: 65-րդ րոպեին բախտը նորից ժպտաց մրցակցին: Տուգանային հրապարակի մատույցներում Մարկոս Ժունիորը ստացավ գնդակը և հուժկու հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն այս փորձը ևս հաջող չէր:
Այնուհետև Արաս Օզբիլիզը բարձրից փոխանցում կատարեց, որից հետո Էրիկ Փիլոյանը մոտ տարածությունից հարվածեց, բայց դարպասապահը տեղում էր։

Հանդիպման վերջնամասում էլ Յայա Սանոգոն խաղադաշտի կենտրոնում գնդակը թողեց Մաքսիմենկոյին, բայց վերջինս չհասցրեց հարված կատարել դարպասին։ 84-րդ րոպեին վերջին վտանգավոր պահը տեսանք․ «Արարատն» անցավ հակագրոհի ու հարվածային դիրք դուրս եկավ, սակյան մրցակցի հարվածից հետո Դմիտրի Աբակումովը փրկեց մեր թիմին վերահաս գոլից:

Այսպիսով, առաջին խաղակեսում խփված գոլերն էլ որոշեցին խաղի ելքը՝ 1-1:

Հավելենք, որ հաջորդ տուրում` 4 օր անց, հյուրընկալելու ենք ԲԿՄԱ-ին։ Արմավիրի քաղաքային մարզադաշտում խաղը կկայանա կմեկնարկի 15:00-ին։

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Թեմուր Ջիկիա (10'), 1-1 Ռազիմ Հակոբյան (39')

«ԱՐԱՐԱՏ»․ 13. Արման Հարությունյան, 2. Ալմեն Մահմուդ, 24. Մուստաֆա Հաջի, 21. Սերոբ Գալստյան, 4. Վոլոդյա Սամսոնյան, 14. Ռայեն Մզուգի, 19. Ալասան Ֆայե, 20. Ռուդիկ Մկրտչյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 81. Կասսիմ Հաջի, 30. Չիդեչուկվու Իբեհ։

Պահեստայիններ՝  98. Նեմանյա Լեմահիչ, 6. Գոռ Առաքելյան, 12. Կլինտոն Դոմբիլա, 18. Մալիկ Բերտե, 8. Կլեման Լերնո, 11. Արմեն Նահապետյան, 23. Գոռ Մալաքյան, 77. Գեորգի Բաբալիև, 7. Մուհամեդ Կոնե, 33. Համլետ Մինասյան, 15. Մամադու Կալիֆալա, 17. Բերտրանդ Մանի։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 31. Դմիտրի Աբակումով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 5․ Դրաման Սալու, 33․ Մարկոս Ժունիոր (28․ Պավել Մոգիլևեց 82'), 90․ Օլեգ Պոլյակով (22․ Միքայել Միրզոյան 74'), 17․ Էդուարդո, 77․ Թեմուր Ջիկիա (99․ Յայա Սանոգո 46'), 11․ Գևորգ Տարախչյան (55․ Արտյոմ Մաքսիմենկո 61')։ 

Պահեստայիններ՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 1․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 13․ Իվան Զոտկո, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 28․ Պավել Մոգիլևեց, 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 23․ Արաս Օզբիլիզ, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 99․ Յայա Սանոգո։