Not Selected

ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

17/01/2024

Դրաման Սալուի Բուրկինա Ֆասոյի հավաքականը հունվարի 16-ին Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում մրցեց Մավրիտանիայի ընտրանու հետ և հաղթեց 1-0 հաշվով` հաղթանակը կորզելով 96-րդ րոպեին։

Մեր կիսապաշտպանը, որն ընդգրկվել է իր երկրի ընտրանու վերջնական հայտացուցակում, հավաքին, խաղադաշտ դուրս չի եղել ու մնացել է պահեստայինների նստարանին։

Հաջորդ հանդիպումը Բուրկինա Ֆասոյի ընտրանին կանցկացնի հունվարի 20-ին։ Մրցակիցը կլինի Ալժիրի հավաքականը։