Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԱՎԱՔԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

15/02/2024

«Ուրարտու-2»-ը կիպրոսյան երկշաբաթյա հավաքն ավարտեց՝ ստուգողական խաղերում գրանցած 3 հաղթանակով։ Վերջին խաղում մեր տղաները մրցեցին դանիական «Ֆրեմադ Ամագեր» թիմի հետ, որին հաղթեցին 2-0 հաշվով։ Այդ խաղում մեր թիմի դուբլի հեղինակ դարձավ Էրիկ Ասատրյանը։

Նշենք, որ հավաքի ընթացքում Կարեն Առաքելյանի թիմն ընդհանուր առմամբ 4 հանդիպում անցկացրեց՝ մրցելով կիպրական «Ախիրոնաս Օնիսիլոս», AEZ Զակակիու Մ-21, սերբական «Գրաֆիչար» և դանիական «Ֆրեմադ Ամագեր» թիմերի հետ։

Հիշեցնենք, որ «Ուրարտու-2»-ը առաջնության գարնանային հատվածի առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 23-ին՝ հետաձգված խաղում ուժերը չափելով ԲԿՄԱ-2-ի հետ։