Not Selected

ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ ԵՎ ՈՉ-ՈՔԻ «ԱՆԴՐԱՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

17/03/2024

Առաջին խմբի առաջնության 20-րդ տւորի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Անդրանիկի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Հարությունյանը, իսկ մրցակցի կազմում՝ Էրիկ Թովմասյանը։

Սևանում խաղը մեկնարկեց բավականին վատ եղանակային պայմաններում իսկ առաջին րոպեներն անցան հանգիստ պայքարում։ Երկու թիմերը ցանկանում էին տիրել խաղային նախաձեռնությանը և վերահսկել խաղը։ Առաջին լուրջ դրվագը մեր ստեղծվեց հանդիպման 25-րդ րոպեին, երբ մրցակցի հարձակվողը սուր դիրքից հարվածեց, բայց Ալեքսանդր Միշիևը երկրորդ փորձից որսաց գնդակը։ Մրցակցի ճնշումը առաջին կեսի վերջում բերեց իր արդյունքը։ 43-րդ րոպեին, ձախ եզրից սկսած գրոհի արդյունքում հաշիվը բացեց Էրիկ Թովմասյանը։ Նոր զարգացումներ առաջին խաղակեսում չեղան։

Երկրորդ խաղակեսում, ձյան ավարտին միաժամանակ «Ուրարտու-2»-ը վերցրեց իր ձեռքը նախաձեռնությունը իսկ մրցակիցը սկսեց խաղալ հակագրոհների վրա։ 57-րդ րոպեին, ստանալով տուգանային հարվածի իրավունք, հեռվից հարվածեց Արթուր Մելիքյանը, բայց նրա հարվածը բարձր ընթացավ։ Կարեն Առաքելյանի թիմի ճնշումը շարունակվեց ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում և այն բերեց իր արդյունքը հանդիպման 87-րդ րոպեին։ Ձախ եզրից կատարած գեղեցիկ փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Դավիթ Հարությունյանի մոտ, ով էլ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը։ Ավելին երկու թիմերը անել չկարողացան և հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Այսպիսով, «Ուրարտու-2»-ը ևս գնում է միջազգային դադարի։ Մեր թիմն այս հանդիպումից հետո վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Հաջորդ խաղը մեր տղաները կացկացնեն տանը՝ մրցելով «Սյունիքի» հետ։ Այն կկայանա ապրիլի 2-ին և կմեկնարկի 18։00-ին։

«ԱՆԴՐԱՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

1-0 Էրիկ Թովմասյան (43'), 1-1 Դավիթ Հարությունյան (87')

«ԱՆԴՐԱՆԻԿ»․ 1. Արթուր Մելքոնյան, 7․ Նարեկ Թովմասյան, 6․ Միքայել Գալստյան, 5․ Տարոն Ջամալյան, 11․ Ռադիկ Մոսոյան, 77․ Արամ Պետրոսյան, 4․ Անաս Օուբլալ, 23․ Արսեն Խչոյան, 29․ Արտյոմ Կիբա, 9․ Տոմոյա Շիմամուրա, 15․ Մորիշիտա Հարուկի։

Պահեստայիններ՝  12․ Տիգրան Հայրապետյան, 21․ Նորայր Ավետիսյան, 18․ Դավիդ Աբայոմի, 27․ Վարդան Թովմասյան, 3․ Հայկազ Վարդանյան, 24․ Վահե Զաքարյան, 10․ Զավեն Սարգսյան, 8․ Մոնթե Դավթյան, 17․ Հովհաննես Սարգսյան, 66․ Անդրեյ Մանուել Մարտին, 14․ Անուշավան Տիրատուրյան, 28․ Թաթո Մայմանե։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80. Պետրոս Մանուկյան (ա), 12. Արա Ջոլաքյան, 29. Արթուր Իսրայելյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան, 66. Ալիկ Մկրտչյան, 97. Արթուր Մելիքյան, 98. Հայկ Գալստյան, 7. Սամվել Հակոբյան: 

Պահեստայիններ՝  91. Հայկ Ղազարյան, 25. Դավիթ Ղիասյան, 34. Արթուր Թալասյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 47. Դավիթ Հարությունյան, 87. Վահե Շափաղաթյան, 13. Արամ Ազարյան, 45. Էմմանուել Դիտու, 71. Էրիկ Ասատրյան, 16. Գագիկ Մելոյան: