Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԷՍՏՈՆԻԱՅԻՆ

19/03/2024

ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Ալմաթիում մրցեց Էստոնիայի ընտրանու հետ և զիջեց 0-5 հաշվով։ 

Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Անի Վարդազարյանը, Անի Օհանյանը, Մարիանա Վարդանյանը և Մանե Ասլանյանը ևս մասնակցեցին հանդիպմանը, իսկ Էլեն Մկրտչյանը պահեստայինների թվում էր։

Նշենք, որ մրցաշարի շրջանակում հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 21-ին՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ։