Not Selected

ԴԵՆԻՍ ԳԼՈՒՇԱԿՈՎԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԼԵԳԵՈՆԱԿԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

19/03/2024

Հայաստանի առաջնության գարնանային հատվածում «Ուրարտուի» հանդիպումներում երկու ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ: 

Մեր թիմի նորեկ, ռուս հայտնի ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը փետրվարի 27-ին «Փյունիկի» հետ խաղում նորամուտը նշելով «Ուրարտուի» կազմում, դարձավ Հայաստանի առաջնություններում թիմում հանդես եկած ամենատարեց լեգեոնականը: Խաղի օրը նա 37 տարեկան 31 օրական էր: Գլուշակովը գերազանցեց «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Դուդնիկի ռեկորդային ցուցանիշը՝ 36 տարեկան 358 օրական:

Ներկայացնում ենք «Ուրարտուի» կազմում Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակը: 

Ֆուտբոլիստներ

Տարիքը

Ամսաթիվն ու մրցակիցը

1. Դենիս Գլուշակով

37 տ. 31 օր.

08.03.2024 «Վեստ Արմենիա» 1-2

2. Յուրի Դուդնիկ

36 տ. 358 օր.

18.09.2005 «Փյունիկ» 2-2

3. Դմիտրի Աբակումով

34 տ. 114 օր.

30.10.2023  «Շիրակ» 2-2

4. Եվգենի Օսիպով

34 տ. 33 օր.

01.12.2020 «Նոա» 1-1

5. Օլեգ Պոլյակով

33 տ. 100 օր.

08.03.2024 «Վեստ Արմենիա» 1-2

6. Սերգեյ Սեկու

32 տ. 288 օր.

12.09.2005 «Կիլիկիա» 1-3

7. Դմիտրի Գուզ

32 տ. 200 օր.

01.12.2020 «Նոա» 1-1

8. Բորիսլավ Յովանովիչ

32 տ. 107 օր.

01.12.2018 «Շիրակ» 4-0

9. Նենադ Ինյաց

32 տ. 83 օր.

26.11.2017 «Գանձասար-Կապան» 1-1

10. Վադիմ Պարամոնով

32 տ. 51 օր.

08.05.2023 «Նոա» 1-0

Մյուս իրադարձությունը պատանի Դավիթ Հարությունյանի նորամուտն էր «Ուրարտուի» կազմում «Շիրակի» հետ մարտի 2-ին կայացած խաղում: Դավիթը 16 տարեկան 213 օրական էր: Նա ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ցանկը գլխավորում է Նաիրի Մինասյանը, որը 2011թ. թիմի կազմում նորամուտը նշել էր 15 տարեկան 357 օրականում: Նա գերազանցել էր Սարգիս Կարապետյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս թիմի կազմում իր առաջին խաղը 2006թ. անցկացրել էր 15 տարեկան 363 օրականում:

Ֆուտբոլիստներ

Տարիքը

Ամսաթիվն ու մրցակիցը

1. Նաիրի Մինասյան

15 տ. 357 օր.

20.08.2011 «Իմպուլս» 1-3

2. Սարգիս Կարապետյան

15 տ. 363 օր.

22.04.2006 «Շիրակ»  6-0

3. Հայկ Դանիելյան

16 տ. 107 օր.

30.05.1993  «Քասախ» 13-1

4. Հովհաննես Փանոսյան

16 տ. 181 օր.

22.09.2013 «Գանձասար» 0-0

5. Մարտին Գրիգորյան

16 տ. 209 օր.

22.04.2017 «Գանձասար-Կապան» 0-0

6. Արա  Հովհաննիսյան

16 տ. 211 օր.

12.04.2003 «Միկա» 0-2

7. Դավիթ Հարությունյան

16 տ. 213 օր.

02.03.2024 «Շիրակ» 0-1

8. Էդուարդ Ավագյան

16 տ. 220 օր.

27.10.2012 «Արարատ» 0-1

9. Նորայր Գյոզալյան

16 տ. 227 օր.

28.10.2006 «Գանձասար» 5-1

10. Արարատ Պողոսյան

16 տ. 232 օր.

01.05.2010 «Կիլիկիա» 3-0