Not Selected

ԱԼՎԱՐՈ ՎԵԼՅԵԶ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԿԱՐԵՎՈՐ Է ՎԱՅԵԼԵԼ ՈՒ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ, ՈՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՍ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ»

21/03/2024

Մինչ առաջնությունում դադար է, որոշել ենք զրուցել մեր թիմի հարձակվող Ալվարո Վելյեզի հետ՝ խոսելով այս ընթացքում մարզումային գործընթացի, հետագա անելիքների ու իր մարզավիճակի մասին․

ԹԻՄՈՒՄ ԻՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ, ոչինչ չի փոխվել, նորից ինձ շատ լավ եմ զգում, չնայած նրան, որ լեզվի ու հաղորդակցման հետ խնդիրներ կան, այնուամենայնիվ, թիմը, տղաները օգնում են, որպեսզի ինձ իրենց մասնիկը զգամ»։

ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ամբողջ թիմը աշխատում է, երկու մարզում ենք ունենում, բոլորս էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով մոտենանք մարզումներին։ Այս պահին շատ կարևոր է ուշադրություն դարձնենք մեր օրակարգին ու արդյունավետ օգտագործենք ժամանակը նաև առաջնության վերսկսմանը պատրաստվելու համար, որպեսզի լավ հանդես գանք հետագա հատվածում»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, միշտ լինելու եմ պատրաստ ու անելու եմ ամեն ինչ այն ժամանակում, որն ինձ կտրամադրվի խաղերին։ Կարծում եմ՝ կարևոր է վայելել ու լավ հանդես գալ այն ընթացքում, որը կանցկացնես խաղադաշտում»։

ԳԱՎԱԹԻՑ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնականաբար, ինչը կապված է գավաթի հետ, ամեն ինչ անելու, որպեսզի հաղթենք նաև կիսաեզրափակչում ու պայքարենք արդեն գավաթակրի կոչման համար, ինչ համար պետք է առավելագույն ներուժ գործադրել, իսկ ինչ վերաբերում է առաջնությանը, աշխատելու ենք հաղթանակներով շարունակել ու բարելավել մեր դիրքերը»։