Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ – ԷՍՏՈՆԻԱ 2-0

08/09/2020

Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն։

Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Առաջին խաղակեսում աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը, իսկ երկրորդ կեսում հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Ուբեյմար Անգուլոն։

«Ուրարտուի» դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը պահեստայինների թվում էին։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ընտրանուն։