Not Selected

Դավիթ Պապիկյան. «Ցանկանում եմ հաղթել ամեն խաղում»

16/08/2019

Not Selected

  • Այսօր զրուցել ենք «Ուրարտու-2»-ի նորեկ ֆուտբոլիստ Դավիթ Պապիկյանի հետ:
  • - Դավիթ, ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը ‹‹Ուրարտու›› ակումբ:
  • - Մենք ‹‹Արմավիրի›› հետ հավաք էինք ացկացրել, ես գիտակցում էի, որ այնտեղ խաղային պրակտիկա առաձնապես չեմ ունենալու, և մեր ակումբի նախագահը Վալենտին Սերգեևիչ Կլիմկոն առաջարկեց ինձ տեղափոխվել Ուրարտու, և ես միանգամից ուրախությամբ ընդունեցի առաջարկն ու տեղափոխվեցի:
  • - Այժմ հանդես ես գալիս ‹‹Ուրարտու-2›› թիմում. արդեն հարմարվե՞լ ես թիմին:
  • - Այո, բոլորը շատ լավ ընդունեցին ինձ, հենց առաջին օրվանից. մարզիչները, ֆուտբոլիստները, աշխատակազմը: Առաջին իսկ օրն արդեն ինձ տանն էի զգում:
  • - Երկու խաղ ես անցկացրել թիմի կազմում, ի՞նչ կասես քո ելույթների մասին:
  • - Այն, ինչ ինձնից պահանջում է մարզիչը, ինձ համար արդեն պարզ է, այստեղ հարձակողական ոճի ֆուտբոլ է, դա ինձ դուր է գալիս, ամեն ինչ փոխանցումների միջոցով: Երկու խաղում էլ հաղթել ենք՝ 7:0 և 9:0, դրանով ամեն ինչ ասված է:
  • - Առաջի՞ն անգամ ես Հայաստանում:
  • - Սա իմ երկրորդ այցն է: Առաջին անգամ ‹‹Արմավիրի›› հետ հավաք ենք ացկացրել Հայաստանում անցյալ տարի:
  • - Արդեն հասցրե՞լ ես զբոսնել քաղաքում:
  • - Այո, մի անգամ դուրս ենք եկել զբոսնելու, շատ գեղեցիկ է քաղաքը, ինձ դուր է գալիս այստեղ:
  • - Իսկ հայերեն հասկանու՞մ ես:
  • - Ոչ, միայն մի քանի առօրյա բառ՝ բարև ձեզ, ինչպես եք:
  • - Թիմը բավականին հաջող է սկսել մրցաշրջանը, ի՞նչ կասես դրա մասին:
  • - Ամենաբարդ խաղերը դեռ առջևում են: Կարծում եմ՝ վաղվա մեր մրցակիցն էլ թույլ չէ, և 4-րդ տուրում արդեն ‹‹Սևանի›› հետ ենք մրցելու. ես լսել եմ, որ նրանք ուժեղ թիմ ունեն:
  • - Ինչպե՞ս ես տրամադրվում խաղերից առաջ:
  • - Ամենահասարակ ձևով. հանգստանում եմ, պառկում եմ, հեռուստացույց դիտում, ինչ-որ հատուկ տրամադրվելու ձև չունեմ:
  • - Ի՞նչ նպատակներ ես քո առջև դրել ‹‹Ուրարտու-2›› -ում:
  • - Սկզբի համար հաղթել բորոլ խաղերում ‹‹Ուրարտու-2››-ի հետ: Դե գլխավոր նպատակս հիմնական թիմ տեղափոխվելն է, բայց այժմ ‹‹Ուրարտու-2›› -ում էլ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ցանկանում եմ ամեն խաղում հաղթել նրանց հետ: